Երևան
18 / Հուլիս / 2019

Հայաստանի Մասնագէտները Առաւել Բարձրակարգ Աշխատանք Են Կատարում. Դոկտ. Երուանդ Զօրեան

ՄԱՈՒՆԹԸՆ ՎԻՈՒ, Քալիֆորնիա.- Հայաստանի տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ, արդի արհեստագիտութիւն) ոլորտի մասնագէտները կատարում են առաւել առաջադէմ եւ բարձրորակ աշխատանք, «Ամերիկայի Ձայն»ի հետ զրոյցում պատմել է ամերիկեան «Սինափսիս» (Synopsys) առաջադէմ ընկերութեան գլխաւոր ճարտարապետ, «Synopsys-Հայաստան» ընկերութեան նախագահ, դոկտ. Երուանդ Զօրեանը, աւելացնելով. «Այսօր մենք ունենք 800 աշխատող Հայաստանում, ովքեր իսկապէս հետազօտութիւն եւ նոր ապրանքների ստեղծագործում են կատարում՝ ՏՏ ոլորտի ամենաբարձր աշխատանքը»:

Ընկերութիւնը զբաղւում է համակարգչային չիպերի եւ դրանց ծրագրային ապահովման մշակմամբ, որը թոյլ է տալիս առօրեայ կեանքում մեզ շրջապատող անթիւ չիպերին անխափան աշխատել, ինքնուրոյն բացայայտել սեփական սխալները եւ նոյնիսկ ինքնուրոյն «ապաքինուել»:

«Հեռախօսների չիպերը, ձեր աւտոմեքենայի չիպերը՝ ամէնքն իրենք իրենց սրբագրում են Հայաստանում պատրաստուած այս խելացի գործիքների միջոցով», ասում է նա:

Որպէս Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի խոշորագոյն ընկերութիւն, «Synopsys-Հայաստան»ը ոչ միայն նոր աշխատատեղեր է ստեղծում, այլեւ՝ ապահովում ոլորտին անհրաժեշտ մասնագէտների կրթութիւնը։

«Այս օրերին Հայաստանում ոչ միայն որակը պատրաստելու խնդիր է, այլեւ քանակն աւելացնելու խնդիր է, քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերութիւնները Հայաստանում աւելանում են, սակայն, աշխատատեղեր ունենք, որոնց համար մասնագէտներ գտնելը դժուար է», ասում է դոկտ. Զօրեանը:

Այսօր բազմաթիւ մասնագէտների գնահատմամբ Հայաստանում զգացւում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագէտների կարիք, քանի որ հէնց նման մասնագէտների սղութիւնն է խոչընդոտում ոլորտի առաւել արագ զարգացումը: Այս կապակցութեամբ ընկերութիւնն աշխատում է Հայաստանի բուհերի հետ միասին՝ ծրագրաւորման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կրթական ծրագրերի մշակման եւ ներդրման գործում: Սակայն առաւել մեծ արդիւնքների Հայաստանը կարող է հասնել՝ բացելով դռները հսկայական Սփիւռքի առջեւ, համոզուած է Զօրեանը, աւելացնելով. «Մեր ազգը մեծ ներուժ ունի, 10 միլիոն հայի պէտք է հասնենք, որ 10 միլիոն հայը, դրսում ապրելով, իրենք իրենց Հայաստանի մաս զգան: Պէտք է այդ ճանապարհը շատ սահուն լինի, որ կարողանան իրենց ներդրումն անել Հայաստանում՝ նիւթական կամ իրենց մասնագիտութեամբ»:

դիտվել է 1773 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է