Երևան
18 / Հուլիս / 2019

Գլենդելում Յայտարարւում է 31 Մատչելի Բնակարանների Վիճակահանութիւն

Գլենդելի քաղաքապետարանը յայտարարել է բազմանախագիծ 31 մատչելի բնակարանների վիճակահանութեան մասին: Շատ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար 12 բնակարան նախատեսուած է 3901-3915 San Fernando հասցէում, հինգը՝ 507-525 West Colorado հասցէում, ութ բնակարան՝ 515 West Broadway-ում, եւս հինգը՝ 1407 West Glenoaks-ում, եւ մէկ բնակարան՝ 518 Glenoaks փողոցում: Յայտարարուած 31 բնակարաններից 22ը մէկ սենեականոց են, եօթը՝ երկու, եւ երկուսը՝ երեք սենեականոց:

Վիճակահանութեան դիմումաձեւեր կարելի է ձեռք բերել՝

– Հայ Օգնութեան Միութեան շէնքից (517 west Glenoaks Blvd, Glendale)

– Կաթողիկէ Բարեգործականից, (4322 San Fernando Rd., Glendale, Catholic Charities)

– Գլենդելի քաղաքապետարանից 141 N. Glendale Ave

– Գլենդելի Տարեցների Հանգստեան Կենտրոնից (Glendale Recreation Center, 201 East Colorado st.)

– Սփար Հայթս Համայնքային Կենտրոնից, (1612 Glencoe Way, Glendale)

Դիմումաձեւը հասանելի է նաեւ առցանց ներբեռնելու եւ դիմելու համար հետեւեալ կայքից՝ GlendaleCA.gov/affordablehousing:

Մատչելի բնակարանների համար դիմումաձեւի ընդունումն առցանց եւ փոստով սկսւում է Հոկտեմբերի 30ից եւ կ՛աւարտուի Նոյեմբերի 27ին: Այն պէտք է ստորագրուած լինի տանտիրոջ կողմից: Փոստով ուղարկելու հասցէն է՝ P.O. Box 10400, Glendale, CA 91205: Հարցերի դէպքում կարելի է զանգահարել՝ 818 551-6937 հեռախօսահամարով:

Քաղաքապետարանի կողմից իրականացուող ծրագիրը մատչելի վարձու բնակարաններ է տրամադրում տարեցներին, ընտանիքներին, եւ յատուկ կարիքներ ունեցողներին, ինչպէս նաեւ՝ տուն գնելու հնարաւորութիւն է առաջարկում առաջին անգամ բնակարան գնողներին:

դիտվել է 5579 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է