Երևան
17 / Նոյեմբեր / 2018

«Ամերիկայում ժամանակն արագ է անցնում». Վահագն Գրիգորյան

Yelaket.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը ամերիկահայ հայտնիների հետ։ Այսօրվա մեր զրուցակիցը ռեժիսոր, սցենարիստ, հումորիստ-շոումեն Վահագն Գրիգորյանն է։ Նա ընտանիքով ԱՄՆ-ում ապրում է արդեն 1 տարի: Այս ընթացքում իր կատարած աշխատանքների ու նոր նախագծերի մասին է Վահագն Գրիգորյանի հետ մեր զրույցը։

-Վահագն, սովորաբար նոր երկիր տեղափոխվելիս ակնկալիքներն ու իրականությունը բախվում են։ Ձեր պարագայում և՞ս այդպես եղավ:

-Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Ամերիկայում եմ։ Այստեղ ժամանակը շատ արագ է անցնում, ու դրանում համոզվեցի մեկ ամիս առաջ, երբ հասկացա, որ արդեն մեկ տարին լրացավ։ Հիմա այստեղ զբաղվում ենք յուրաքանչյուրս մեր գործով՝ մեր ոլորտում։ Այստեղ գտնվելու ու ապրելու ամբողջ իմաստը դա է, ու իրականության հետ բախումներ շատ չեղան։ Հիմնական տարբերությունը քո նպատակին հասնելու ճանապարհներում է։ Եվ այստեղ, և Հայաստանում դրսևորվելու հնարավորություններ շատ կան, բայց դա կախված է քո նպատակից. ինչ ես ուզում դու, և ինչքան բարդություն կարող ես հաղթահարել։ Այստեղ շուկան շատ մեծ է, դրանով պայմանավորված՝ մեծ է նաև ընտրությունը։

- Հայաստանում արդեն սովոր էինք լսել Վահագն Գրիգորյանի անունը մեծ ու տարբերվող նախագծերում, բայց գիտեմ, որ Ամերիկայում էլ ակտիվ ստեղծագործական ընթացքի մեջ ես։ Ի՞նչ նախագիծ ես հիմա իրականացնում։

-Հիմա համագործակցում եմ պարային ասպարեզում մեծ հեղինակություն ու ճանաչում ունեցող -M- Dance Studios-ի հետ։ Նախագծի իմաստը, որի շուրջ հիմա աշխատում ենք, քոմեդի ժանրը պարի հարթություն տեղափոխելն է։ Դա շուտով կյանքի կկոչվի։ Բարդ նախագիծ է, բայց պարի լեզվով հումորն ու հումորի նոր հարթությունը բավականին դիտարժան կլինեն հանդիսատեսի համար։ Բառն ու խոսքն այստեղ պակասում է։ Շատ մանրակրկիտ աշխատանքներ ենք հիմա տանում, որ հանդիսատեսը հասկանա այս երկու ժանրերի միախառնման իմաստը։ Այս առաջարկն էր, որ շատ գայթակղեց ինձ, անկեղծ եմ ասում։ Եվ երբ բավականին պրոֆեսիոնալ մարդկանց՝ -M- Dance Studios-ի տնօրինության ու ստեղծագործական խմբի կողմից ստացա այս հրավերը, այն ինձ համար կարևորվեց նաև նրանով, որ միջազգային ասպարեզում նմանատիպ լուրջ հաջողությունների հասած մարդկանց հետ համագործակցելով՝ ստեղծելու ենք մի նոր բեմական պրոդուկտ։

-Իսկ որպես նորարարություն այս նախագիծն ի՞նչ է քեզ տալու, և ի՞նչ է թողնելու հանդիսատեսի մոտ։

- Ինձ համար առաջին հերթին սա ստեղծագործական նշաձողի հաղթահարում է։ Միգուցե ոմանք անհնարին կարծեն, որ կարելի է պարելով ժպիտ պարգևել, կամ պարի բեմահարթակ բերել երգիծանքի ժանրը, բայց այդպես չէ։ Երևակայություն է դա, որը կյանքի կոչելիս նախ որպես ստեղխագործող քեզ հաջողակ ես զգում, ու պատկերացրեք՝ ինչքան հաճելի է, երբ հանդիսատեսն էլ է հասկանում դա։

-Սովորաբար մեզ վրա մեծ ազդեցություն են ունենում մարդիկ ու միջավայրը։ Արդյո՞ք ինչ որ բան փոխվել է քո աշխարհայացքում այս մեկ տարվա ընթացքում։

Ազդեցությունը բնականաբար կա։ Հիմա մենք գտնվում ենք համաշխարհային շոուների հայրենիքում, որտեղ ծնվում են օրիգինալ ու երկար կյանք ունեցող շոուներ։ Միգուցե՝ կա նաև դրա ազդեցությունը։ Ապրում եմ Հոլիվուդում, ու այնտեղ փողոցներով զբոսնելն արդեն իսկ իր մեջ պարունակում է այդ թեթև շոուն։ Փոխվում է կենցաղդ, մտածելակերպդ, արագությունդ, ու իհարկե, ամեն ինչ իր հետքն է թողնում ստեղծագործական կյանքիդ վրա։ Մյուս կողմից, որքան էլ սա գայթակղիչ թվա, այնուամենայնիվ երգն ու երաժշտությունը, արվեստն ու ստեղծագործությունը անլեզու, անկրոն հաղորդակցման միջոցներ են ինձ համար։ Կապ չունի որտեղ ես գտնվում, կարևորը՝ փորձես նորը ստեղծել, համբերություն ունենաս ու վեր կանգնես ամեն ինչից։ Քեզ ու քո թիմին, քեզ վստահած մարդկանց ու քո հանդիսատեսին երբեք պետք է հուսախաբ չանես։ Այստեղ շատ հաճախ են հայ համայնքի կողմից տարբեր նախագծերի ու հաղորդման նկարահանումների մասնակցելու հրավերներ լինում: Որքան էլ թվում է, թե հասցնում ես ամեն ինչ, միևնույնն է՝ վերջում հասկանում ես, որ դեռ շատ անելիքներ ունես։

դիտվել է 17185 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...