Երևան
23 / Հունվար / 2019

«Մենք պետք է պաշտպանվենք Չինաստանից, Ռուսաստանից և նույնիսկ ԱՄՆ-ից». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Այդ մասին նա պատմել է Europe1 ռադիոկայանի եթերում:

«Երբ ես նայում եմ այսօրվա Եվրոպային, տեսնում եմ, որ այն ավելի ու ավելի տարանջատ է դառնում: Նայեք աշխարհին, որտեղ մենք ապրում ենք, եւ կտեսնեք ավտորիտար տերություններ, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն են գործում եւ վերազինվում են՝ գտնվելով Եվրոպայի սահմանամերձ շրջաններում: Մեզ հարվածներ են հասցնում կիբեռտարածությունում եւ միջամտում են մեր ժողովրդավարական կյանքին: Մենք պետք է պաշտպանվենք Չինաստանից, Ռուսաստանից եւ նույնիսկ ԱՄՆ-ից»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը նաեւ նշել է, որ Եվրոպան կարիք ունի ստեղծելու սեփական միասնական զինված ուժեր:

«Մենք չենք կարողանա պաշտպանել եվրոպացիներին, եթե որոշում չընդունենք՝ ստեղծել հիրավի համաեվրոպական բանակ: Դա անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ հանդիման, որը գտնվում է մեր սահմանների մոտ, եւ որը կարող է գործել սպառնալից,-ասել է նախագահը:-Մենք պետք է ունենանք այնպիսի Եվրոպա, որն ավելի մեծ չափով ընչունակ կլինի պաշտպանվել ինքնուրույնաբար՝ կախված չլինելով բացառապես ԱՄՆ-ից, կգործի ավելի ինքնիշխան կերպով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 8141 անգամ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներին թավշյա հեղափոխություն մաղթեց

Լենա Նազարյանը դժգոհ է ԱԺ–ի տրամադրած բազմոցից և կփոխի այն

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն