Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա

«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց, ովքեր լքում են իրենց բնակատեղին աշխատանքի բացակայության պատճառաբանումով:

Անդրադառնալով սյունեցու կերպարին՝ Արտուրն առանձնացնում է աշխատասիությունը, նշելով՝ « Մեր տարածքում ապրելը դժվար է, լեռնոտ է, դաշտերը քիչ են, ապրելու համար պետք է շատ աշխատել, իսկ աշխատանքի հանդեպ ունեցած այդ սիրուց էլ բխում են այլ կարևոր արժեքներ՝ գնահատվում է աշխատասերը, պարապը չի հարգվում»:

Խոսելով հայ ընտանքի մոդելի իր պատկերացման մասին, շեշտում է՝ «Շատ եմ կարևորում , որ ընտանիքում չմեկուսանան մեկը մյուսից, հատկապես, երբ ներկա դարը ստիպում է մեկուսանալ. բացի այն, որ մարդիկ իրենց հետաքրքույթունը գտնում են սոց. ցանցերում, նաև ապրելն է դժվարացել, շատ աշխատել է պահանջվում, որի արդյունքում սահմանափակվում է ընտանիքի հետ շփումը: Այս ամենը խանգարում է ընտանիքի կատարյալ երջանկությանը: Կարծում եմ, աշխատանքային ազատ օրերը պետք է անցկացնել միմյանց հետ, ցուցաբերել սեր, հոգատարությւուն, հանդուրժողկանություն, որը վստահ եմ կբերի երջանություն, իսկ երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է լինում , դա անշուշտ, ազդում է կյանքի որակի վրա»:


Լինելով Գորիսի զարգացման ակումբի նախաձեռնողներից մեկը՝նշում է, որ վերջինս ինքնաբուխ ստեղծված նախաձեռնություն է եղել, նախատեսված Գորիսի առկա խնդիրները քննարկելը, դուրս հանելն ու դրանց լուծումները գտնելը: Նախաձեռնության միտումն է զարգացնելու Գորիսի բրենդը, միավորելու բոլոր գործող օղակներն ու բարձրացնելու այդ օղակների աշխատանքի արդյունավետությունը փոխհարաբերութունների հենքի վրա:


Կարևորելով մարզերում զբաղվածության խնդիրը, հորդորում է երիտասարդներին և ոչ միայն, բիզնեսը տեղափոխել նաև մարզեր, բնակավայրեր: Այս Հարցում ևս, Արտուրն ունի սեփական օրինակը՝ AugmentAr ընկերության ստեղծումը, որը զբաղվում է եռաչափ տպիչների արտադրությամբ: Ընկերության առաջ դրված նպատակներից, առանձնացնում է տարածաշրջանում, տեխնոլեգիական կրթության ու տեխոնոգիաների զարգացման ռազմավարությունը:

Ամփոփելով հարցազրույցը Արտուրը նկատում է՝ տխմարը երջանկություն է փնտրումհեռուներում, իմաստունն աճեցնում է իր կողքին , ուրեմն լինենք իմաստուն ու ինքներս լուծենք մեր երջանիկ լինելու խնդիրը, ոչ ոք մեզանից լավ չի հասկանա, թե ինչ ենք մենք ուզում:

 

դիտվել է 25051 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Սա 20 տարի հետո կցուցադրեք». Վազգեն Սարգսյանի կենացը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա