Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Ողբերգական վթարից մահացած զինծառայողներից երկուսը Երևանից էին (ֆոտո)

Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսը Երևանից էին: NEWS.am-ի տեղեկություններով՝ շարքային Հրանտ Գասպարյանը Մալաթիայից էր, իսկ Հայրապետ Նարինյանը՝ Նոր Արեշից: Նրանք երկուսն էլ հասակակիցներ էին՝ 20 տարեկան, և ձմռանը պետք է զորացրվեին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ժամը 13.00-ին, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:


Վթարի հետևանքով բեռնատարի թափքում գտնվող զինծառայողներից 8-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ և «Գորիս» բժշկական կենտրոն:

Նշենք, որ վթարի պահին բեռնատարում եղել է 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում:

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

դիտվել է 50354 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...