Երևան
21 / Ապրիլ / 2019

ՀՀԿ-ն սկսում է խանգարելը

Lragir.am-ը գրում է. Միակ ընդդիմություն, կամ իրական միակ ընդդիմություն լինելու մասին ՀՀԿ հայտարարությունները շատերի մոտ են առաջացնում քմծիծաղ, ժպիտ կամ հեգնանք: Գործնականում սակայն, Հանրապետականն այդ հայտարարություններն անելիս, խաղադրույքը դրանց վրա կատարելիս առաջնորդվում է ոչ թե հանրությանը միակ ընդդիմություն լինելու հարցում հավատացնելու, այլ մյուս ուժերի հարցում հանրության մոտ թերահավատություն առաջացնելու վրա:

Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն խաղում է ֆուտբոլում հայտնի մի մարտավարությամբ, կամ մոտեցումով, որ կիրառում են հաճախ թույլ թիմերը, որոնք չունեն խաղ կառուցելու համար անհրաժեշտ կարգ ու որակ: Նրանք խաղը կառուցում են մրցակցին խանգարելու վրա:


ՀՀԿ-ն իր նախընտրական եւ ընդհանրապես քաղաքական ներկայիս խաղը կառուցում է մրցակիցներին խանգարելու վրա: Իսկ մրցակիցը Նիկոլ Փաշինյանը չէ: Մրցակիցը խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակից մյուս ուժերն են: ՀՀԿ-ն անընդհատ հավաստիացնում է, որ նրանք կեղծ ընդդիմություն են: Իսկ դա կարող է թողնել իր էֆեկտը:

Այլ հարց է, որ գործնականում ոչ ոք էլ ընդդիմություն չէ, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, սակայն ՀՀԿ-ն այդպիսով նախ իր «մրցակիցներից» կտրում է դժգոհ ընտրողների առնվազն մի մասին: Ինչ կշահի դրանից, դժվար է ասել: Մարդկանցից շատերի «ականջին կարող է նստել», որ մյուսները կեղծ ընդդիմություն են: Դա ինքնաբերաբար կբերի՞ ՀՀԿ հանդեպ վստահության, թե ոչ՝ դա այլ հարց է:

Բայց խանգարելը ՀՀԿ մոտ կստացվի մեծ հավանականությամբ:

Ի վերջո, որքան ասեն, թե մյուսները կեղծ ընդդիմություն են, այնքան մյուսներին թերեւս ստիպելու են անել «իրական» լինելու մասին վկայող քայլեր: Իսկ որքան նրանք անեն այդպիսի քայլեր, այնքան նույնացվելու են ՀՀԿ հետ, որպես այս դեպքում հեղափոխության հաղթանակին խանգարող:

Միեւնույն ժամանակ, Հանրապետականի մոտ անշուշտ շարժառիթների շարքում կարող է առանցքային տեղ ունենալ հուսահատությունը: Բանն այն է, որ արտահերթ ընտրությունը մնացել է ՀՀԿ այն թեւի ուսերին, որը գործնականում տարիներ շարունակ եղել է քրեա-օլիգարխիկ համակարգի «քաղաքական նպաստառուն»: Այդ համակարգը ծախսել է, վարկաբեկվել, թիվ ապահովել, իսկ քաղաքական «էֆեկտը» ստացել է այն թեւը, որը ներկայում մնացել է առանց այդ «նպաստի»:

Հիմա պետք է ամբողջը անել ինքնուրույն, այսինքն դուրս գալ «առաջնագիծ», այն էլ առանց զրահաբաճկոնի եւ գլխարկի: 

դիտվել է 16803 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Շրի Լանկայում որոտացել է ութերորդ պայթյունը. հայտարարվել է պարետային ժամ

Երկու շատ հետաքրքիր առասպել Զատկի տոնի մասին. տեսանյութ

Անի Խաչիկյանը մայրանալուց հետո առաջին լուսանկարներն է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով