Երևան
18 / Հունվար / 2019

Արծրուն Հովհաննիսյանը խոսել է վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին

Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում, Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նախօրեին N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան ժամը 13։00–ի սահմաններում Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը` թափքում։ Վթարի հետևանքով 4 զինվոր մահացել է, 8 զինծառայող ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: ՀՀ ՔԿ–ի հաղորդմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (mեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ, ապա անպայման խստորեն կպատժվեն: ՀՀ ԶՈւ-երը իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում ցավոք երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից: Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հարազատներին», – նշել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

դիտվել է 6060 անգամ

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ․ (Տեսանյութ)

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն