Երևան
21 / Ապրիլ / 2019

Կենդանակերպի այս 3 համատեղությունները ամենալավ ծնողներն են

Ձկներ և Երկվորյակ

Ձկներն իրենց հույզերով խորը էմոցիոնալ կապ են ստեղծում երեխաների հետ։ Երկվորյակներն ուսուցիչ ծնողներ են։ Ծնողների երկու տեսակն էլ շատ կարևոր է՝ երեխային դաստիարակելու ու օգնելու հարցում։

Ձկները գերզգայուն են, իսկ Երկվորյակները հասկանում են՝ ինչպես է նրանց կողմից ասված ամեն բան ազդում մարդկանց վրա։ Այս համադրումը բերում է նրան, որ նրանք լսում են երեխաների պահանջմունքների մասին, հասկանում, թե ինչի կարիք ունեն նրանք, ու չեն փորձում որևէ բան թելադրել նրանց կամ ծայրահեղ կառավարել նրանց կյանքը։ Նրանք օգնում են, որ երեխաները սովոր են ինքնուրույն կայացնել կարևոր որոշումներ։

Նրանց երեխաները լինում են նպատակասլաց ու կարողանում գլուխ հանել տարբեր առաջադրանքներից։ Այս երկու ծնողների միությունը բերում է նրան, որ երեխան դառնում է աշխատասեր և ինքնամոտիվացվող։

Կարիճ և Կշեռք

Այն ժամանակ, երբ Կարիճը կոպիտ է, սարկաստիկ ու ուժեղ, Կշեռքները բարի ու թեթև մարդիկ են։ Երեխաները միշտ ձգտում են նման լինել ծնողներին, իսկ արդյունքը, որ նրանք ցույց են տալիս, չափազանց դրական է։

Կարիճը սովոր է պաշտպանվել ու ոչ մեկին չվստահել, իսկ Կշեռքները մարդկանց բազմաթիվ շանսեր են տալիս։ Արդյունքում Կարիճը սովորում է ավելի շատ վստահել մարդկանց, իսկ Կշեռքը հասկանում է՝ երբ չի կարելի ներել նրանց։ Սա ազդեցություն է ունենում երեխաների վրա. նրանք ունենում են բարի սիրտ, բայց պահանջում, որ նրանց բարությանն արժանանան։
Երկու նշաններն էլ շատ նվիրված են. նրանք երեխաներին սովորեցնում են ամուր հարաբերություններ ստեղծելու ու պահելու կարևորությունը։

Աղեղնավոր և Առյուծ

Երկու նշաններըկծում են ավելի շատ, քան կարող են կուլ տալ ու տքնաջան աշխատում են։ Նրանք սովորեցնում են երեխաներին իրենց վրա վերցնել այնպիսի բաներ, որ դրական ազդեցություն կունենան մարդկանց վրա։

Աղեղնավորը թաքցնում է իր անկեղծ մտքերն ու զգացմունքները, Առյուծը չի կարողանում ձևացնել։ Առյուծը Աղեղնավորին սովորեցնում է թուլացնել էմոցիոնալ պաշտպանությունը, իսկ Աղեղնավորը Առյուծին՝ լինել մի փոքր ավելի ուժեղ։ Արդյունքում նրանց երեխաները կարողանում են կոնտակտի մեջ լինել իրենց էմոցիաների հետ, իսկ հարկ եղած դեպքում՝ թաքցնել դրանք։

Աղբյուր` Blognews.am 

դիտվել է 23117 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Շրի Լանկայում որոտացել է ութերորդ պայթյունը. հայտարարվել է պարետային ժամ

Երկու շատ հետաքրքիր առասպել Զատկի տոնի մասին. տեսանյութ

Անի Խաչիկյանը մայրանալուց հետո առաջին լուսանկարներն է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով