Երևան
23 / Հունվար / 2019

«Ինչքան Ալավերդուց եմ բերելու, դրանից ավել՝ Կիրովականից». Շարմազանովը՝ Մարուքյանին

«Կտեսնեք, որ կտան... Ինչքան Ալավերդուց եմ բերելու, դրանից ավել՝ Կիրովականից, ինչքան Աստված կամենա ու մեր ժողովուրդը: Էնքան ձայն կբերեմ, որ իմ ընկեր Էդմոն Մարուքյանը կարող է հաճելիորեն զարմանալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Մարուքյանն ասել էր, որ ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում. «ՀՀ քաղաքացին, անգամ ամենասուրբ ռեյտինգային թեկնածուի խաթեր, չի գնա ու վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը»:

Անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ Ալավերդիում պղնձաձուլարանի աշխատանքը դադարեցվել է Շարմազանովի համար, որպեսզի վերջինը ելույթներ ունենա, արձագանքել է. «Ալավերդիում, բացի իմ հայրական տնից, նույնիսկ մի հատ գարաժի բուդկա չունեմ: Ես ալավերդցի եղել եմ, կամ ու կմնամ ու իմ հույսը միայն Ալավերդում չի»:

դիտվել է 20994 անգամ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներին թավշյա հեղափոխություն մաղթեց

Լենա Նազարյանը դժգոհ է ԱԺ–ի տրամադրած բազմոցից և կփոխի այն

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն