Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Արդյոք գազին օդ խառնվո՞ւմ է. պարզաբանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ- գլխավոր տնօրենը

«Գազի հետ օդ խառնելու այս պատմությունը տարիների խնդիր է, բայց գազի հետ օդ խառնելը պայթյունավտանգ է»,- այսօր ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ- գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե արդյոք գազին օդ խառնվո՞ւմ է:

Ըստ Թադևոսյանի՝ գազի հետ օդ, ազոտ կամ այլ մասնիկ խառնելու գաղափարը հանգում է կալորիականությանը: Նա հարցադրում արեց՝ ինչպիսի՞ կալորիականությամբ գազ է ուզում ՀՀ սպառողը:

«Ինձ կբավարարի այն կալորիականությունը, որ դուք ստանում եք սահմանին»,- պատասխանեց Հ.Աղազարյանը:

Հ.Թադևոսյանը նշեց, որ Հայաստանում, բացի «Գազպրոմ Արմենիայի» լաբորատորիայից, գործում են այլ լաբորատորիաներ ևս, որոնք երբևէ որևէ «պրիտենզիա» չեն ներկայացրել.

«Այս խնդիրը ծագել է, որ ինչ-որ մեկը սուրճը մի քիչ ավելի երկար է եփել: Զազը ստանում ենք Ռուսաստանի Դաշնությունից, անցնում է Վրաստանով, ոչ մի բան չի խառնվում, կալորիականությունը չափվում է մուտքի մոտ և տեղամասերում: Կախված ճնշումներից և թե որտեղից է գազը, կալորիականությունը տատանվում է 8100-8900 կկալ խմ համար»:

Ընդ որում, նրա խոսքով, իրանական գազի կալորիականությունը մինչև 8000 կկալ է 1 խմ համար, այսինքն՝ մոտ 1000 կկալ պակաս է ռուսականից:

Հ.Թադևոսյանը նշեց, որ Հայաստանն այսօր Իրանից գազ չի գնում, բայց եթե ռուսական գազը 150 դոլար է, իրանականը պետք է լինի 130 դոլար, որպեսզի համադրելի լինի»:

Անդրադառնալով սպասարկման վարձի վերացման խնդրին՝ ընկերության ղեկավարը նշեց, որ դա անվտանգության առումով խնդիրներ կհարուցի. «Սա ծառայություն է, որի համար պետք է վճարել: Ստեղծված վիճակը լավագույնն է, գները նվազագույնն են»:

Ամեն դեպքում, ինչպես նկատեց Հ.Թադևոսյանը, եթե կա ընկերություն, որն ավելի էժան կմատուցի սպասարկման ծառայությունը, «Գազպրոմ Արմենիան» կհամաձայնի.

«Ամենակարևոր խնդիրը բնակչության անվտանգությունն է: «Գազպրոմ Արմենիան» ոչ մի շահագրգռվածություն չունի այս ծառայությունն իրականացնելու համար»: 

դիտվել է 9465 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...