Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Հանցագործ սխեմա՝ գազի սակագինը կտրուկ իջեցնելու հաշվարկի վերաբերյալ

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ այս պահին կառա­վարությունում է գտնվում գազի և էլեկտրաէներգիայի սակագ­նի ձևավորման մի հաշվարկ, ըստ որի գազը բնակչությանը կարելի է վաճառել խորանարդ մետրը 100 դրամով, ինչպես նա­և էականորեն կարելի է նվա­զեցնել էլեկտրաէներգիայի սա­կագինը:

Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագա­հի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը, ով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբայրն է, և ՀԾԿՀ նախկին աշխատա­կից, իսկ այժմ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախա­րար Գարեգին Բաղրամյանն անում են ամեն ինչ, որ այդ հաշ­վարկը չհասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չքննարկվի կառավարությունում:

Խնդիրն այն է, որ գազի և էլեկտրաէներ­գիայի սակագների ներկա հաշ­վարկի մեխանիզմը ներդրվել է դեռևս 2000թ., և եթե բացահայտվի, որ այն ի սկզբանե կեղծ է և սակագների գերուռճացման նպատակ է հետապնդել, որի արդյունքում հարստացել են ինչպես պետության առաջին դեմքերը, այնպես էլ գազամա­տակարարման, էներգամատակարարման համակարգի պաշ­տոնյաները, ինչպես նաև սա­կագին որոշող, այսպես կոչված, անկախ հանձնաժողովի ղեկա­վարները, ապա սա կարող է բե­րել բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործերի հարուցման՝ դրանից բխող հե­տևանքներով:

Ըստ մեր աղբյու­րի՝ քանի դեռ Բաղրամյանն ու Սողոմոնյանը նման բարձր պաշտոններ են զբաղեցնում, կոռուպցիոն բուրգի գլխին կանգնածները կարող են հանգիստ լինել, որ հանցագործ սխեման չի բացահայտվի, և սակագներն էլ կմնան անփոփոխ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 50221 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...