Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Աննա Հակոբյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է նրա մամուլի քարտուղար Արփինե Զարգարյանը։

«Պարույր Մելքոնյան, Խաչատուր Բադասյան, Բագրատ Ալեքսանյան, Կարեն Գալստյան, Արմեն Հովհաննիսյան, Հրաչ Սարգսյան, Ժորա Խանոյան, Շիրազ Բարսեղյան, Արարատ Խանոյան. նրանք մի քանիսն են այն հերոս տղաներից, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքի սահմաններն ու զոհվել հանուն մեր խաղաղության:

«Փորձենք ձեր ներկայացրած խնդիրներին երկարաժամկետ լուծում փնտրել և հնարավորության դեպքում դիմենք համապատասխան մարմիններին՝ հարցին ճիշտ ընթացք տալու համար: Այս պահին ոչինչ խոստանալ չեմ կարող, սակայն բարձրացրած բոլոր հարցերով կզբաղվենք»,- ասաց տիկին Հակոբյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակն արդեն զբաղվում է հանդիպման ավարտին գրանցած հարցերով: Նշենք, որ հարցերի գերակշիռ մասը սոցիալական բնույթի էին: Բացի այդ իրենց որդիների հիշատակը վառ պահելու համար ծնողները տարբեր առաջարկներ ունեին»,- գրել է մամուլի քարտուղարը:

դիտվել է 32617 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...