Երևան
19 / Հուլիս / 2019

Արարատ Միրզոյանը զարմացած ասել էր՝ փաստորեն այսքան բան է եղե՞լ. Հայկ Պետրոսյան

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ երգիչ-երգչուհիները կատարում էին Ազնավուրի երգերը: Սա, թերևս, մեծն շանսոնյեի մահից հետո նրան նվիրված առաջին երեկոն էր Երևանում: Asekose.am-ի հետ զրույցում այս համերգային ծրագրերի ղեկավար երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը նշել է, որ երեկոն նախապես էր ծրագրված, ավելին՝ ակնկալում էին, որ Շառլ Ազնավուրը պետք է նույնպես ներկա լիներ համերգին, քանի որ տվյալ օրերը համընկել էին Երևանում Ֆրանկոֆոնիայի օրերի հետ, որին շանսոնյեն պետք է ներկա լիներ:

Այնպես ստացվեց, որ Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագիրը դարձավ նաև հուշ-երեկո: Իսկ Հայկ Պետրոսյանը համերգային ծրագրերի ընթացքում նաև երգեր էր կատարում և ներկայացնում հետաքրքիր դրվագներ Ազնավուրի կյանքից:

«Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ ընկեր-երաժիշտներին, որոնց հետ 2016թ.-ից սկսեցինք Ազնավուրի երգերը ներկայացնել, ինչը հետագայում դարձավ մեծ նախագիծ: Առաջինը հենց նրանց եմ շնորհակալություն հայտնում, որովհետեւ առանց նրանց պարզապես չէի կարող բարձրանալ բեմ և կատարել Ազնավուր: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ տարվա համերգի կայացման գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ հանձինս Էդուարդ Թոփչյանի և Ռուզաննա Սիրունյանի, արդեն Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին, և, իհարկե, այս տարվա աջակիցներին՝ երաժիշտներին, Մշակույթի նախարարությանը՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, Unity Production-ին, Ինեկոբանկին և բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել այս մեծ նախագծի կայացման գործում»,-ասաց Հայկը:

Մեզ հետ զրույցում Հայկը նշեց նաև, որ իր համար շատ պատասխանատու էր հոր՝ Վարդան Պետրոսյանի վերադարձը:

«Առհասարակ, իմ կյանքում Շառլ Ազնավուրը մեծ դեր է ունեցել: Շատ կարևոր էր, որ 5 տարի անց հայրս երևանյան բեմ վերադարձավ հենց Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրով: Նա հենց այնպես պարզապես չէր կարող վերադառնալ: Ինձ համար երկակի զագցողություններ էին, քանի որ շատ ուրախ էի հորս վերադարձի համար՝ նաև որպես հանդիսատես: Իսկ երբ նա բեմ բարձրացավ, և բոլորը ոտքի կանգնեցին, իսկապես հուզիչ տեսարան էր»:

Հայկի խոսքով՝ այդ տեսարանն իրեն հիշեցրեց այն դրվագը, երբ Խորեն Աբրահամյանը դադարից հետո ԱՄՆ-ից վերադարձել էր և Վարդան Պետրոսյանի հետ ներկայացել «Ծերունին և սովը» ներկայացումով:


Ամբողջությամբ՝ asekose.am

դիտվել է 34801 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է