Երևան
25 / Հունիս / 2019

Անձի առեւանգում, բռնաբարություն, ծեծ. Երեք օրում բացահայտվել է հանցագործության 105 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 20, անձնական ունեցվածքի գողության 17, ծեծի 16, խարդախության 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, սպանության սպառնալիքի եւ թմրամիջոցի հայտնաբերման 6-ական, յուրացման կամ վատնման 4, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, սառը զենքի հայտնաբերման, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու ու փաստաթղթի կեղծման 1-ական դեպք։


Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 4-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

դիտվել է 12231 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է