Երևան
19 / Հունիս / 2019

Նոր տարին սկսելու ենք ուրախալի լուրով

2019թ–ի հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառուներ ու նպաստառուներ Հայաստանում չեն լինի: Spunitk Արմենիան պարզել է, թե ում թոշակներն ու նպաստներն է ավելացնելու կառավարությունը:

2019թ.–ի հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանում կբարձրանան։ Օրեր առաջ հրապարակված այս տեղեկությունը հատկապես թոշակառուների շրջանում մեծ ոգևորություն ու սպասում է առաջացրել:

Բայց, պարզվում է` կառավարության որոշումը վերաբերում է ոչ բոլորին։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Բարձրանալու են միայն նվազագույն կենսաթոշակները, այսինքն` այն կենսաթոշակները, որոնք ցածր են պարենային (ծայրահեղ) աղքատության գծից»,– ասաց փոխնախարարը:

Նվազագույն շեմը կառավարությունը սահմանել է 25 500 դրամը, քանի որ կառավարության հաշվարկով, Հայաստանում գոյատևելու համար մարդուն նվազագույնը ամսական այսքան գումար է անհրաժեշտ:

Սմբատ Սաիյանի խոսքով` կառավարության նախաձեռնությունը տարածվելու է նվազագույն շեմից ցածր կենսաթոշակ ստացող 20-21 հազար թոշակառուների վրա:

Նրանք հիմնականում մինչև 10-12 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարդիկ են, քանի որ գործող օրենքով, շուրջ 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուներն այժմ 24 000 դրամ կենսաթոշակ են ստանում:

«Այս պահին շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի համաձայն` բարձրանալու են միայն այն կենսաթոշակները, որոնք շատ ցածր են:

Դա նշանակում է, որ սահմանում ենք մի չափ, որից ցածր մարդը չի կարող ստանալ»,– ասաց Սաիյանը:Կառավարության նախաձեռնությունից Հայաստանի շուրջ կես միլիոն թոշակառուներից կօգտվեն միայն 20 հազարը:

Բանն այն է, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում 497 394 թոշակառու կա, որոնցից այսօր 25 500 դրամից ցածր կենսաթոշակ ստանում է միայն 20-21 հազար մարդ: Հենց նրանք էլ, փաստորեն, օգտվելու են կառավարության հայտարարած թոշակների բարձրացումից:

Բացի այդ 2019 թվականի հունիսի 1-ից կառավարությունը մտադիր է ավելացնել նաև նպաստները: Ինչպես հայտնեց Սմբատ Սաիյանը, այս նախաձեռնությունը ևս արդեն շրջանառում է կառավարությունում և առաջիկայում կընդունվի կառավարության նիստում․․․Որոշման նախագծի համաձայն` Հայաստանում նպաստները ևս կավելանան նույն սկզբունքով:

25 500 դրամից ցածր բոլոր նպաստները կհասցվեն այդ նվազագույն չափին: Նախաձեռնությունը կտարածվի շուրջ 64 000 նպաստառուի վրա։ Կառավարությունում արդեն հաշվարկել են` բոլոր այս ավելացումները 2019թ–ի բյուջեի ծախսերը կավելացնեն 6.1 մլրդ դրամով:

«Բոլոր այդ հաշվարկներն արված են։ Եվ այդ ծանրաբեռնվածությունը, այսպես ասեմ, տանելի է լինելու․․․

Գումարներն արդեն նախատեսված են 2019թ.–ի բյուջեի նախագծով»,– ասաց Սմբատ Սաիյանը․․․

Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական հրապարակման` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը Հայաստանում 2016 թվականին կազմել է 23 313 դրամ:

Յուրաքանչյուր տարի 3 տոկոս գնաճ հաշվարկելու դեպքում 2019 թվականին այդ ցուցանիշը կկազմի 25 500 դրամ, ինչն էլ հիմք է հանդիսացել կառավարության հիշյալ նախաձեռնությունների համար․․․

Հիշեցնենք`Հայաստանում վերջին անգամ կենսաթոշակներն ավելացել են 2015թ.–ի հունվարի 1-ին` 2000 դրամով:

Այդ օրվանից հիմնական կենսաթոշակը Հայաստանում կազմում է 16 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավելի յուրաքանչյուր տարվա համար` 500 դրամ:

դիտվել է 130462 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նման բան Հայաստանում դեռ չի եղել. Վիրաբույժը` կայանալիք բացառիկ կոնֆերանսի մասին

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Տեսանյութ․ Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան հրավառությունն և տորթը

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից