Երևան
22 / Փետրվար / 2020

Կասեցվել է «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների արտադրական առանձին գործառույթը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների, արտադրական առանձին գործառույթը: Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ:

Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. Coli, պրոտեուսի առկայությամբ, «Թաբուլե» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ, «Պարմա» ՍՊԸ-ում արտադրվող «Մոսկովյան» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ, «Նեխուրով» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. Coli, պրոտեուսի առկայությամբ, իսկ «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ չեն համապատասխանել Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

«Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ընկերություններին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

դիտվել է 17410 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից