Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Սերժ Սարգսյանն իրեն մերժողների առաջ պայման է դրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ ընտրացուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Վերջինս չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, փոխարենը դա կանեն համամասնական ընտրացուցակում ընդգրկված մյուս թեկնածուները:

Ու պետք է նկատենք՝ ՀՀԿ այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար լուրջ գլխացավանք է դառնալու. սա ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ն Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի համար մրցակից է, այլ որովհետեւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին հայտարարած ՀՀԿ-ական թեկնածուներից ոմանք հասարակության համար այնքան անընդունելի են, հասարակության կողմից այնքան մերժված, որ իշխանությունները քարոզարշավի ժամանակ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն նրանց անվտանգությունն ապահովելու եւ ֆիզիկական բռնություններից զերծ պահելու համար:

Բարեբախտաբար, ի տարբերություն հերթական ընտրությունների, արտահերթի ժամանակ քարոզարշավը կարճ է տեւելու: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ օրերս կայացած խորհրդի նիստից:

Մասնավորապես, նիստը վարել է անձամբ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս այս օրերին անձամբ է զրուցել տարբեր ժամանակներում իրենց վարկանիշային կամ մեծամասնական թեկնածու հանդիսացած գործիչների հետ, առաջարկել այս անգամ էլ մասնակցել ՀՀԿ-ի կողմից: Բնականաբար, մի մասը նրան մերժել է, մի մասը` ոչ: Սակայն մեր տեղեկություններով` Սարգսյանն ամենեւին էլ չի նեղանում առաջարկը մերժած անձանցից:

Միայն պայման է դրել՝ եթե իրենք չեն առաջադրվում, ապա պետք է սատարեն այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուին: Թե ինչպես են նրանք սատարելու, երբ նոր իշխանությունը քայլեր է ձեռնարկել ընտրակաշառքը, ընտրություններին քրեական տարրերի ներգրավումը բացառելու համար, պարզ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18067 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...