Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Կույսերին այսօր հեշտությամբ կարող են մոլորեցնել․ նոյեմբերի 14-ի աստղագուշակը

Խոյ: Այսօր օրգանիզմը ծանրաբեռնելը խիստ վտանգավոր է: Կարելի է մեծ հաջողությունների հասնել և ջանքերի դիմաց արժանվույնս վարձատրվել: Ուղևորությունները լավ կդասավորվեն, թեև նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Երբեմն գերագնահատում եք ձեր ուժերը՝ մոռանալով հնարավոր ծանր հետևանքների մասին:

Ցուլ: : Փորձեք լիցքաթափվել և վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Անգամ, եթե ինչ-որ բան այնպես չէ, միևնույն է, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Աշխատանքում լճացած վիճակը կարող է հունից հանել նշանի ամենեռանդուն ներկայացուցիչներին: Ինքնազգացողության հետ խնդիրներ չեն լինի:

Երկվորյակ: Այսօր հստակ պատկերացնում եք ձեր ծրագրերի հեռանկարները, անգամ կարող եք կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը: Հնարավոր են նոր ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ: Հեշտությամբ չեք վստահում մարդկանց, նրանց հետ շփումներում ճիշտ եք կողմնորոշվում և պատրանքների գիրկը չեք ընկնում: Չնախատեսված գնումներ կատարեք միայն օրվա երկրորդ կեսին:

Խեցգետին: Գործնական տեսանկյունից, օրը բարեհաջող է: Փորձեք նոր հետաքրքրություններ գտնել , նոր ուսումնասիրություններ կատարել: Հնարավոր են վեճեր ամենասիրելի մարդկանց հետ: Երբեմն տարաձայնությունները ծագում են մանրուքների շուրջ։ Հնարավոր է ինքնազգացողության վատացում։ Այսօր ծանրաբեռնավածությունը ցանկալի չէ:

Առյուծ: Օրվա առաջին կեսին նշանի ամենախաղաղասեր ներկայացուցիչներն անգամ, ստիպված կլինեն անհավասար պայքարի մեջ մտնել: Կարող եք խորամանկությամբ մոլորեցնել մրցակցին, օգտագործել վերջինիս թուլությունները: Հրաշալի գիտակցում եք այն, որ շատ շուտով կկարողանաք շտկել բոլոր բացթողումները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կույս: Այսօր նրանք կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ, կեղծ ինֆորմացիա տրամադրել, ստիպել անել այն, ինչը ձեզ բոլորովին էլ պետք չէ: Անգամ ամենավստահելի մարդիկ, այսօր կարող են շահագործել ձեզ: Ֆինանսական տեսանկյունից, օրը առավել բարեհաջող է: Հնարավոր են նոր մտահաղացումներ, որոնք մոտ ապագայում արդյունավետ կիրագործեք:

Կշեռք: Օրվա ընթացքում կշփվեք հաճելի մարդկանց հետ և նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ընտրության հարցում չեք սխալվի, ձեռք կբերեք օրիգինալ, գեղեցիկ իրեր: Ստեղծագործական ներուժը բարձր է, կարող եք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ անել:

Կարիճ: Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Այս ընթացքում կարող եք հանդիպումներ ծրագրել, շփվել մարդկանց հետ, ում վրա ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հրաշալի տեսք ունեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, դժվարություններ, նաև հիասթափություններ: Ամեն դեպքում, հոգեկան հավասարակշռությունը չեք կորցնի:

Աղեղնավոր: Օրվա առջին կեսը բարեհաջող է: Հնարավոր է հանդիպեք նրանց, ում վերջերս շատ եք կարոտել: Ձեզ համար թանկ մարդուց լուրեր ստանալու հավանականությունը մեծ է: Կենսական ներուժը բարձր է: Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը զգալի կլինի: Ստիպված կլինեք զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ առանձնապես չեն ոգեշնչում: Ֆինանսական կորուստների վտանգը մեծ է:

Այծեղջյուր: Այսօր ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Ովքեր գժտված են սիրելի մարդկանց հետ, անպայման կհաշտվեն, ձեռք կբերեն փոխըմբռնում: Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը գլուխ կբարձրացնի: Կդժվարանաք կենտրոնանալ և լուրջ որոշումներ կայացնել:

Ջրհոս: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ վրիպումներ թույլ կտան: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն դրանք ձեզ չեն անհանգստացնի: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ընկերների շրջանակը ընդլայնելու, որևէ նոր բան սովորելու հնարավորությունները ձեռքից բաց չեք թողնի:

Ձկներ: Զգացմունքային դաշտն անկայուն է: Հնարավոր են որոշ անախորժություններ, մտերիմների հետ տարաձայնություններ: Օրվա երկրորդ կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նաև թույլ կտան նոր ծանոթություններ հաստատաել:

դիտվել է 25546 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...