Երևան
11 / Դեկտեմբեր / 2018

Կառավարությունը մերժեց Ուրիխանյանին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած՝ Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ Ուրիխանյանը նախագծով առաջարկում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման շարքում լրացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը: Դրանով կբացառվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:

«Սահմանադրության 35 հոդվածի առաջին մասով արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև: Բացի այդ, ամուսնության համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված են նաև Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական՝ 18 տարեկան տարիքի հասնելը»,- ասաց փոխնախարարը:


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ և օրենքներով այդ խնդիրներն արդեն իսկ կարգավորված են, կառավարությունը մերժեց Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունները:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շահարկումներից խուսափելու և պարզաբանում կատարելու համար հետաքրքրվեց. «Հիմա ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են զագս ու ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանանք, կա՞ արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ կամ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը գրանցվի»:

Փոխնախարարն ասաց, որ օրենքով նման հնարավորություն չկա, Սահմանադրության 35 հոդվածով հստակ նշվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ՝ իրենց կամքով միասնությունն է:

դիտվել է 7537 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...