Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Նաև Արփինե Հովհաննիսյանի աջակցությամբ են զորացել կոնկրետ կառույցներ ու անձինք

Ասեմ ծեզ գիդաք։

ՀՀԿ-ն իր քայլերով ավելի շատ է օգնում Նիկոլ Փաշինյանին, քան էսպես կոչված՝ Նիկոլի թիմը։ Ավելի կոնկրետ. եթե չլիներ ՀՀԿ-ն, «Նիկոլի թիմը» շատ կարճ ժամանակահատվածում ուղղակի կփոշիացներ Նիկոլի ռեյտինգը։ Բավական է էդ թիմից մեկը մի ախմախություն անի, անմիջապես դրան հաջորդում է ՀՀԿ-ի կողմից մի էնպիսի քայլ, որը շտկում է դրությունը։ Ավելի պատկերավոր ասած՝ Նիկոլի իրական թիմը ՀՀԿ-ն է, իսկ էսպես կոչված Նիկոլի թիմը՝ դեռ ընդդիմություն, որը փորձում է օրինական իշխանության գալ՝ օգտագործելով Նիկոլին։

Չգիտեմ, թե Հայաստանյան քաղաքական պրոցեսների գլոբալ քաղտեխնոլոգն ով է կամ ովքեր են (կարող եմ ենթադրել, և որոշակի մտքեր այնուամենայնիվ ունեմ, որոնք չեմ բարձրաձայնի), բայց էդ մարդուն կամ մարդկանց կարելի էր Օսկար տալ՝ լավագույն ռեժիսուրայի և սցենարիստի նոմինացիաներում։ Ուղղակի փայլուն աշխատանք է։ Ինչպես ասում են՝ Снимаю шляпу господа.

Հ.Գ.
Հա, նաև սենց մի քանի հարց։

Օրինակ, դեռ մի կողմ թողնենք էն, որ էսքան տարվա մեջ հենց ՀՀԿ-ի լուռ համաձայնությամբ են բուծվել բոլոր տեսակի սորոսականներն ու տարատեսակ ապազգային ու արատավոր կառույցները, նրանց լուռ համաձայնությամբ, եթե ոչ՝ առանձին ՀՀԿ-ականների, ինչպես, ասենք՝ Դավիդ Հարությունյանի կամ Արփինե Հովհաննիսյանի աջակցությամբ են զորացել ու նաև իրավական հարթակ ստացել կոնկրետ կառույցներ ու անձինք։ Հիմա այլ հարց է հուզում։ Օրինակ, պարոն Շարմազանովը, որ դեռ անցած տարի էլ էր դեմ խոսում էսպես կոչված «Ընտանեկան բռնության» օրենքին, ու հիմա էլ օրենքի նախագիծ է առաջ քաշում, որով պետք է արգելվի համասեռամոլության քարոզը և եկեղեցու դեմ արշավը, ինչպե՞ս է իրեն պատկերացնում նույն ցուցակում Արփինե Հովհաննիսյանի հետ, որը մինչև Դավիդ Հարությունյանը հանդիսանում էր էդ նույն ԸԲ օրենքը սատարող գլխավոր դեմքերից մեկը, իսկ էդ օրենքի հիմնական աջակիցներն ու էսպես կոչված группа поддержки-ն նույն էն ՀԿ-ներն են, որոնք զբաղված են եկեղեցու դեմ արշավներով և համասեռամոլության թեմայի ակտիվ առաջմղմամբ, իսկ պատվիրատուն՝ էդ խմբին գրանտներ տվող կառույցները։

Կամ, օրինակ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքում ընդգրկված ՀՀԿ-ն ինչպե՞ս է պատկերացնում խորհրդարանում սկզբունքային ընդդիմության իր կարգավիճակը, երբ ասենք պիտի օրենքի նախագիծ առաջ բերի՝ նույն էդ համասեռամոլության, հոգևորսության, աղանդների ու տարատեսակ ապազգային, հակահայկական քարոզների դեմն առնելու համար։ Արդյո՞ք պիտի դուրս գա Եվրոպական դեմոկրատական կուսակցական ընտանիքից, թե՞ էդ կառույցը պիտի աչք փակի իր սկզբունքներին հակառակ գործունեության վրա։

Կամ պարոն Աշոտյանը, ով ժամանակին հոգևորսությունն արգելող օրինագիծ էր փորձում բերել ԱԺ և հենց դրա համար մի շարք ՀԿ-ների ու կոնկրետ անձանց աչքի փուշը դարձավ, ինչպե՞ս է պատկերացնում էդ նույն գործընթացը Եվրոպական ինտեգրման համատեքստում։ Արդյո՞ք առաջվա պես արտաքին աշխարհից ճնշումներ էլ չեն լինելու, թե՞ քանի-որ հիմա էլ իշխանության չեն լինի, կկարողանան ավելի կոշտ արձագանքել։ Բայց էդ դեպքում, ինչպե՞ս պիտի դա համադրվի Եվրոինտեգրման գործընթացը տապալելու պրոցեսը քննադատելու հետ՝ նույն համատեքստում։

Կամ նույն Աճեմյան Կարինեին, որ էլի էդ ԸԲ օրենքի ջատագովներից էր, ո՞նց եք ընդգրկել ազգայնական ներկայացող կուսակցության ցուցակում։ Կամ ասենք, ո՞նց եք դուք քննադատելու «Հող խաղաղության դիմաց» անասունագույն թեզիսը, եթե ձեր ցուցակում ընդգրկված է Նաղդալյան Հերմինեն, ով ժամանակին «փայլել» է «տարածք զիջելու» իր մի քանի բըլթով։

Ու ընդհանրապես, ի՞նչ կապ ունի Արտաշես Գեղամյանը Նժդեհի ու ցեղակրոնության հետ։

Սենց մի քանի հարց էլ կարելի էր Քոչարյանին տալ. օրինակ, ո՞նց ես դու քննադատում սորոսականներին, եթե հենց քո նախագահության օրոք էր Հրանուշ Խառատյանը բոլոր լծակները ստացել՝ Եհովայի վկաներին ու այլ աղանդներին Հայաստանում իրավական հենք տրամադրելու համար, էլ չեմ ասում, որ Սորոսը Հայաստան մտավ 1997-ին, Լևոն Տէր-Պետրոսյանի և ներկայիս նախագահ, այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանի գնալուն և քո վարչապետ այնուհետև նախագահ դառնալուն զուգահեռ։ Ի դեպ, Արմեն Սարգսյանի օրոք էլ Սորոսի հետ մտավ նաև HSBC բանկը, որի կադրերից են Արարատ Միրզոյանը և ներկա ֆիգուրանտներից շատերը...

Ախար ո՞ր մեկն ասես, ո՞ր մեկը թողնես։
Սենց էլի, ընկերներ...

Հ.Հ.Գ.
Հա, ու անկախ էս ամենից, Հայաստանը երկիր դրախտավայրն է ու ՀԱՅԵՐԻ՛ Հայրենիքը։ Ու Հայաստանի տերը եղել ու մնալու են Հայերը...

դիտվել է 15991 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...