Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Քոչարյանը դատարանում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը վերսկսվել է։ Այս պահին Վճռաբեկ դատարանում քննվում է նրա խափանման միջոցի դեմ ներկայացված ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ըստ տեղեկությունների՝ նիստերի դահլիճում է նաև Քոչարյանը: Նիստը, սակայն, անցկացվում է դռնփակ՝ Լիլիթ Թադևոսյանի նահագահությամբ։ Ի դեպ, վերջինս Մարտի 1-ի գործով դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով, նույն օրը նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ մարտի 1 դեպքերի ժամանակ տապալել է Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգը։

Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։

Սակայն, օգոստոսի 20-ին Գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` Քոչարյանին կալանքից ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Վերաքննիչ որոշման դեմ բողոք էր ներկայացրել նաև պաշտպանական կողմը:

դիտվել է 21936 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...