Երևան
20 / Մայիս / 2019

Ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի՛ արեք․ Շարմազանովը՝ Մարուքյանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու ինքը ՀՀԿ ցուցակի հնգյակում ընդգրկված չէ:

«Կուսակցությունն է որոշել իմ տեղը: Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքական գործիչների արժեքը միայն ցուցակներում տեղ զբաղեցնելով չէ: Չեմ կարծում, որ 6-րդ համարը վատ տեղ է: Անկախ նրանից՝ ես 1-ին, 6, թե 16-րդ համարը կլինեի, պայքարելու եմ իմ սկզբունքների համար»,-ասաց Շարմազանովը:

Նա նշեց՝ կասկած չունի, որ կհայտնվեն խորհրդարանում, քանի որ իրենց թեկնածուներն ունեն իրենց ընտրազանգվածը:

«Մենք վեր ենք հանելու Փաշինյանի սխալները՝ տարբեր ոլորտներում»,-ասաց ՀՀԿ խոսնակը։

Դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ մի կերպ էին պրծել Հանրապետականից ու հիմա նորից ՀՀԿ-ն առաջադրվել է ընտրություններին, Շարմազանովն ասաց.

«Էդմոն Մարուքյանին ասեք՝ մի հատ կողնորոշվեք, թե ձեր կուսակցությունը ընդդիմություն է, իշխանություն է, ի՞նչ գաղափարախոսություն ունի, նոր Հանրապետականի վրա խոսեք: Եթե այդքան շատ եք գոհ այսօրվա կառավարությունից՝ գնացեք նրա հետ կոալիցիա կազմեք: Եթե քննադատում եք Հանրապետականին, հաստատ Փաշինյանի կեսի-կեսի-կեսի չափ չեք քննադատում: Ավելի լավ քննադատող Հանրապետականին, քան «Իմ Քայլն» է, չկա, ուստի՝ ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի՛ արեք»:

դիտվել է 15604 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են դատարանների դռները՝ Փաշինյանի հորդորով

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ վաղվա՝ դատարանների ելումուտը փակելու ակցիային

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար