Երևան
20 / Մայիս / 2019

Կրիզիս ՀՀԿ-ում. նախկին մարզպետն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով. Անգամ կարծիքը չեն հարցրել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել։ Մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով․ նրան գրել են 27-րդ հորիզոնականում։

Բանն այն է, որ Ռաֆիկ Գրիգորյանը մերժել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու կուսակցության առաջարկը, ինչը նա մեզ հետ զրույցում հաստատեց՝ պատճառաբանելով, որ ասպարեզն ուզում է զիջել երիտասարդներին։


Փոխարենը ցուցակում ընդգրկվել են եւ ռեյտինգայինով կառաջադրվեն մյուս նախկին մարզպետները, օրինակ՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Իսկ Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ցուցակում 11-րդն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9104 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են դատարանների դռները՝ Փաշինյանի հորդորով

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ վաղվա՝ դատարանների ելումուտը փակելու ակցիային

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար