Երևան
12 / Դեկտեմբեր / 2018

Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունը. ՀՀԿ-ն լքեց դահլիճը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Խորհրդարանում քվեարկության դրվեց պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով կերաշխավորվեր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ:


Հերթական նիստում նախագիծը ստացավ ընդամենը 28 կողմ ձայն:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը իր խոսքում նշեց, որ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ եթե Կաթողիկոսը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի: Ըստ նրա՝ օրենքում հատուկ արձանագրելու կարիք չկա, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա:

Լենա Նազարյանին պատասխանելով՝ իր կարծիքը հայտնեց նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը. «Հայ առաքելական սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը այն ինստիտուտը չէ, որ եթեներով խոսենք: Այո՛, Վեհափառ Հայրապետը և սուրբ եկեղեցին մեր Սահմանադրությամբ ունեն բացառիկ իրավունքներ: Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը ամրագրված է ՀՀ Մայր օրենքով, ուստի Կառավարությունը, ԱԺ-ն Հայաստանի քաղաքացիները պարտավոր են հարգել Սահմանադրությունը և, որպես սահմանադրական նորմ, բացառիկության իրավունք՝ տալ նաև պետական պաշտպանության հատուկ լիազորություններ և իրավունքներ վեհափառ հայրապետին»:

«Ծառուկյան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու: «Հայ առաքելական եկեղեցու դավանանքը ոչ միայն իրավական ձևակերպում է, այլ նաև ապրելակերպ: Եվ մենք բարձր ենք գնահատում անվտանգության հարցը և կարծում ենք, որ նոր օրենքով չէ, որ այս նախադրյալները պետք է ապահովվեն. դա այսօրվա օրենսդրական իրականությունում ևս հնարավոր է ապահովել»,-նշեց նա:

 

https://lurer.com/?p=304459&l=am 

դիտվել է 30030 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում Հանրապետության հրապարակում (ուղիղ)

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...