Երևան
20 / Փետրվար / 2019

Սոֆյա Պողոսյանն առաջին անգամ խոսում է իր և Աշոտ Տեր-Մաթևոսյանի հարաբերությունների մասին

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով երբեք չի հաստատել իր եւ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի միջեւ եղած սիրավեպի մասին լուրերը, Instagram-ի իր էջում վերջինիս հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով «Սեր է երկնքում» (Love is in the air): Արդեն երկար ժամանակ է, ինչ այս զույգի մասին տարատեսակ խոսակցություններ են պտտվում, իսկ Սոֆյայի այս քայլը կարծես թե տվեց բոլոր հարցերի պատասխանները:

Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս ստացվեց, որ նա որոշեց ի վերջո համատեղ լուսանկարով հաստատել իր եւ Աշոտի միությունը:

«Հատուկ ոչինչ չկար, լուսանկարն ինձ դուր եկավ եւ ես էլ որոշեցի այն հրապարակել, ինչու ոչ՝ այդպես նաեւ հաստատելով մեր միությունը: Ես երբեք չեմ սիրել անձնական կյանքս հանրայնացնել, մանրամասներ հայտնել, եւ հիմա էլ չեմ պատրաստվում խոսել անձնական կյանքիս մասին»,- նշեց Սոֆյան:

Իսկ հարցին, թե այժմ ինչ կարգավիճակում են ինքն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Սոֆյան ժպիտով նշեց.
«Մեր հարաբերությունները մի փոքր այլ են, պաշտոնապես նշանադրված ենք, իսկ ոչ պաշտոնապես՝ ամուսնացած»:

Life.panorama.am-ը Սոֆյա Պողոսյանին եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանին երջանիկ համատեղ կյանք է մաղթում:

դիտվել է 15088 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն