Երևան
24 / Մայիս / 2019

Մանվել Գրիգորյանի տարածքում, հայտնի կինոօպերատորը ճանաչել է մի քանի մեքենա, որոնք կինոստուդիային էին պատկանում

 Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի մեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։

«Երբ ցույց տվեցին Մանվել Գրիգորյանի ավտոտնակը, ես մեր մեքենաներից երեք-չորսը ճանաչեցի։

«Պոբեդան» մերն էր, «ԶԻՄ»–ը, խորհրդային ռազմական «Վիլլիսը»։ Եվս մեկ մեքենա հաստատ մեր ավտոտնակից էր», – ասաց Աթոյանցը։

Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու միջնորդությամբ հանդես գալու մտադրություն չունենք. ՀՔԾ
Նրա խոսքով` «Հայֆիլմի» անտիկվար մեքենաների պարկը (ավելի քան 100 ավտոմոբիլ) այլ տեխնիկայի ու սարքավորումների հետ թալանել էին։

Հիշեցնենք, որ գեներալ–լեյտենանտ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է գտնվում ու մեղադրվում է Զինված ուժերի զենքի ու այլ ունեցվածքի յուրացման մեջ։

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին` զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

 

 

դիտվել է 45596 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Մահացել է Նազենի Հովհաննիսյանի հայրը

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ դավադիրների և հող հանձնողների հայտարարության մասին

10 հայ հայտնիներ, ովքեր իրենց իրական տարիքից մեծ են երևում

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար