Երևան
18 / Հունիս / 2019

Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը. «Պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ինչպես տեղեկացրել ենք, այսօր տիկնոջ հետ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Բելառուսի նախագահը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, նշել է.

«Դա մոտավորապես նույն իրավիճակը կլինի, եթե օրինակ ես ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունցած նիստի մասին: Պատկերացնում եք չէ՞, դա դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում: Հետևաբար, եթե այդ նիստը փակ է, քննարկումը դա փակ խոսակցություն է՝ դաշնակիցների միջև: Եւ ես զարմացած եմ, որ 30 տարի պետություն ղեկավարի կարգավիճակում գտնված մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ:

Եւ ես իհարկե՝ պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՝ ՀԱՊԿ գագաթաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետը ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք. քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Կարծում եմ շատ կարևոր է, որ ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ, և մյուսները ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ, և ընդհանրապես, կազմակերպության անդամ երկրները ինչ պարտավորություն ունեն կազմակերպության անդամ մյուս երկրների հանդեպ»:

Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ նաև այս հարցն է քննարկվել:

 

դիտվել է 8606 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան հրավառությունն և տորթը

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3