Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Մանվել Գրիգորյանի պահեստում հո՞ ջութակ ու նոտա չէին գտնելու․ Սամվել Նիկոյան

Հարձակումը Մանվել Գրիգորյանի դեմ, դա նրա անձի դեմ չէր, այլ՝ արցախյան ազատամարտի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով, զենք զինամթերք պահելու եւ յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի մեղադրանքին։

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ հարձակումը Մանվել Գրիգորյանի հանդեպ ուղղակի նրա անձի դեմ էր ուղղված, ապա սխալվում է: Դա արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված։ Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից մեկին, հակաքարոզչություն անում, չարի կերպար ստեղծում եւ ոչնչացնում»,- ասաց նա։


Սամվել Նիկոյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն կանգնած է Արցախյան ազատամարտի բոլոր հերոսների եւ հաղթանակի կողքին եւ պաշտպանելու է նրանց:

Հանրապետական Սամվել Նիկոյանը հավելեց, որ Մանվել Գրիգորյանի միակ մեղադրանքը ապօրինի զենք-զինամթերք պահելն է․ «Այլ քրեական մեղադրանք չկա: Մնացածը, ինչ գտել են պահեստներում, քարոզչության նյութ դարձրին։ Բա ինչ պետք է գտնեին զինվորական մարդու պահեստում՝ հո ջութակ ու նոտա չէին գտնելու»:

Սամվել Նիկոյանի խոսքով՝ իր տեղեկություններով պահեստներում հայտնաբերվածը տրված էր ԵԿՄ-ին՝ ՊՆ-ի կողմից. «Ապօրինի բան այդտեղ չկա: Կուզենայի ԵԿՄ-ականները կամք գտնեին ու ասեին՝ «այո, դա զինվորի բաժինն էր, բա մենք զինվոր չե՞նք»: Երկրապահն իր պահեստում պետք է ունենար այդ ամենը: Գրություններով հիմնավորված է, թե այդ իրերը որտեղից են բերվել ԵԿՄ»:

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

դիտվել է 19732 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...