Երևան
12 / Դեկտեմբեր / 2018

Ազատվեք այս 13 անպետք բաներից և կզգաք երջանկություն և հաճույք

Ազատվեք ձեր ճշմարտացիությունը մշտապես ապացուցելու սովորությունից: Շատերը իրենց ճշմարտացիությունն ապացուցելու համար իրենք իրենց զրկում են երջանկությունից: Հավատացեք, երբեմն այնքան էլ էական չէ, թե ով է ճիշտ:

Բաց թողեք վերահսկողությունը: Դուք չեք կարող բացառապես ամեն բան վերահսկել, ուստի և ինքներդ ձեզ ավելորդ մի լարեք:

Բաց թողեք մեղքի զգացումը: Բավական է մեղադրեք ինքներդ ձեզ կամ էլ ուրիշներին ինչ-որ երևույթների մեջ, դա, միևնույն է, ոչինչ չի փոխի:

Ինքներդ ձեզ ներսից մի կրծեք: Այսպիսով դուք ինքներդ ձեզ շարունակ սթրեսի մեջ եք պահում:

Դադարեք շարունակ ինչ-որ բանից կամ ինչ-որ մարդկանցից բողոքել:

Հրաժարվեք քննադատությունից, ուրիշներին քննադատելով բավականություն հաստատ չեք ստանա:

Դադարեք մարդկանց վրա տպավորություն գործելու մոլուցքից:

Մի փորձեք դիմադրել փոփոխություններին, դրանք, միևնույն է, տեղի են ունենալու, ուստի փորձեք հնարավորինս արագ դրանց հարմարվել:

Մի պիտակավորեք մարդկանց և երևույթները:

Բաց թողեք անցյալը: Չի կարելի շարունակ ապրել անցյալով․ այն, ինչ եղել է, եղել է, արդեն անցել է պատմության գիրկը:

Ազատվեք ձեր վախերից, փորձեք դրանք հաղթահարել:

Դադարեք շարունակ արդարանալ: Դուք ոչ ոքի հաշվետու չեք, ապրեք ձեր կյանքն այնպես, ինչպես ճիշտ եք համարում:

Մի ապրեք ձեր կյանքն ուրիշների ակնկալիքներից, պատկերացումներից և ցանկություններից դրդված: Կյանքը ձերն է, և միայն դուք գիտեք, թե ինչն է ձեզ համար լավ, իսկ եթե սխալվեք, ապա դա կլինի ձեր սխալը, որից էլ դուք դաս կքաղեք:

Աղբյուրը՝ https://blognews.am/arm/news/575259/azatveq-ays-13-anpetq-baneric-ev-kzgaq-erjankutyun-ev-hatchuyq.html 

դիտվել է 28760 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում Հանրապետության հրապարակում (ուղիղ)

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...