Երևան
12 / Դեկտեմբեր / 2018

Լսել կամ տեսե՞լ եք, որ Շարմազանովը ԱԺ-ում հիստերիկ ճիչեր արձակի․ Մանկապիղծի ահասարսուռ պատմությունը

Երբ գործարար Սերոբ Տեր-Պողոսյան-մանկապիղծին Քոչարյան Ռոբերտը բերեց Հայաստան եւ կարմիր գորգ փռեց նրա առջեւ, հասարակ մահկանացուներիս ականջին հասավ միանգամից, որ այս արարածը, մեղմ ասած, անտարբեր չէ անչափահաս տղաների նկատմամբ։

Եթե հասարակ մահկանացուներս էինք տեղյակ, թե սովահար ընտանիքների քթի տակ փող թափահարելով՝ այս պարոնը քանի-քանի երեխայի է պղծում Հայաստանում, «ավանդապահ» Շարմազանովն ու ՀՀԿ-ական ողջ ավազակախումբը մեզանից առավել տեղյակ էին։

Որեւէ մեկը կարո՞ղ է հիշեցնել, թե այս զարհուրելի դեպքի բացահայտումից առաջ (ի դեպ, բացահայտելու բան չկար, բոլորի՛ն էր հայտնի տարիներ շարունակ) քանի անգամ է «ավանդապահ» Էդիկն ընկնավորության նոպաներ ունեցել Տեր-Պողոսյանին դատարանի առջեւ կանգնեցնելու պահանջով։

Կամ՝ մեկնումեկը լսե՞լ է, որ այս պարոնը մեղադրի ՀՀԿ-ական իշխանությանը եւ հատկապես ու մասնավորապես Քոչարյան Ռոբերտին՝ մանկապիղծին հովանավորելու համար։ Կամ՝ մեկնումեկը տեսե՞լ է, որ «ավանդապահ» Շարմազանով Էդիկը սահմռկի այն փաստից, որ այդ երեխաների մայրերն արցունք էին թափում իրենց երեխաներին պղծած Տեր-Պողոսյանի համար, որովհետեւ, ճիշտ է, նա պղծում էր իրենց անմեղ երեխաներին, բայցեւ դրա դիմաց փրկում էր այդ ընտանիքներին սովամահությունից։

Լսել կամ տեսե՞լ եք, որ Շարմազանով Էդիկը Ազգային ժողովում հիստերիկ ճիչեր արձակի, մեղադրի իր թանկագին ՀՀԿ-ին, թե ոնց է հասարակությանը հասցրել մի այնպիսի ահավոր վիճակի, որ գյուղացի խեղճուկրակ մայրերը պատրաստ են իրենց զավակներին վաճառել մանկապիղծին՝ միայն թե սովից չմեռնեն։

Անիծյալ Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարության ժամանակ ինչ որ տեսավ ու լսեց Հայաստանի հասարակությունը, կփշաքաղեցներ Արեւմուտքի «ամենաայլասերված» պետության ցանկացած քաղաքացու, սա մեր «ավանդական» պատմության ամենաամոթալի էջն է, եւ դրանից հետո, ո՜վ արմանք-զարմանք, Շարմազանով Էդիկն ու նրա նման երեսպաշտները ոչ կաթված ստացան, ոչ էլ Աժ-ում էժանագին թամաշաներ սարքեցին հասարակության բարոյական արժեքների այսչափ գահավիժման համար, ինչի միա՛կ մեղավորը հենց ՀՀԿ-ականներն էին՝ իրենց ռոբասերժիկների գլխավորությամբ։

«Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է» ասացվածքը փոփոխելու կարիք կա այսօր։

Շարմազանով Էդիկի՝ շրջանային թատրոնի դերասանի մակարդակի ծամածռություններին առավել հարիր է այս տարբերակը. «Սրիկաների վերջին հանգրվանը ավանդապահությունն է»։

Հեղինակ՝ Լիզա Ճաղարյան

դիտվել է 102039 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում Հանրապետության հրապարակում (ուղիղ)

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...