Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Լավ լուր. ինչ է սպասվում 2019 թվականից

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրառում է կատարել համացանցի իր էջում.

«Երեկոյան լուռ հետևում էի, ինչպես են մի խումբ երիտասարդներ պարկերով կարտոֆիլ դատարկում՝ ճաքած ձեռքերով, բայց մեծ ոգևորությամբ: Իրենց բերքից բաժին էին հանել վիրավոր զինվորների համար ու հեռավոր գյուղից հասել Երևան: Հետո մի խումբ կանայք եկան՝ քաղցրավենիքով լի տուփերով՝ կրկին զինվորների համար: Ու այսպես ամեն օր…, արդեն 10 ամիս:

Հայրենիքի Պաշտպանի վերականգողական կենտրոնը պետական ֆինանսավորում դեռ չունի, բայց վիրավոր տղաները ոչ մի օր առանց դեղի ու առանց սնունդի չեն մնացել:

Ապրեք բոլորդ, 10 ամիս դժվար պահերին խոնարհաբար ու առանց բարձրաձայնելու կիսեցիք մեր հոգսն ու այսքան արժանապատիվ կեցություն ապահովեցիք մեր տղաներին:

Ուզում ենք շնորհակալություն հայտենք յուրաքանչյուրիդ՝10 ամիս մեզ աջակելու համար և կիսվենք նորությունով, որ ունենք:

Իսկ հիմա լավ լուրը. Վարչապետը վստահեցրեց, որ Զինվորի տունը կարևորագույն հաստատություն է մեր Երկրում և 2019 թվականից ամբողջությամբ ֆինանսավորվելու է պետության կողմից:

Ի դեպ, մենք էլ խոստացանք, որ ընդլայնվելու ենք ու 2 տարի հետո ընդգրկվելու ենք խոշոր հարկատուների ցանկում»:

 

 

դիտվել է 66461 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...