Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

Առաջիկա օրերին կիմանաք, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված պատգամավորը, ով անցնում է կոռուպցիայի գործով:

Նա անդրադարձավ նաև իրեն և ՀՔԾ պետին գաղտնալսելու և Ռոբերտ Քոչարյանի գործերով զարգացումներին:

«Գաղտնալսումների հետ կապված ես այս պահին չեմ կարող նոր բան ասել, քանի որ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթանում է, փորձաքննություն է նշանակված Քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա: Ինչ վերաբերում է Քոչարյանի գործին, օպերատիվ աշխատանքներն իրականացվում են, ուղղակի երևի թե հիմա ասեմ, շահարկումներ են լինելու, բայց եկեք օպերատիվ աշխատանքը մենք ավարտենք, հիմնավորենք, որպեսզի երբ որ կլինեն արդեն կոնկրետ հրապարակումներ, կարողանանք բոլոր հրապարակումներին պատասխաններ տալ: Դրա համար այս պահին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից»,- ասաց նա:

դիտվել է 9462 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...