Երևան
20 / Մայիս / 2019

«Սա զուգարանի պատ չի». Շարմազանովն անդրադարձել է իր էջում անեծք ու հայհոյանք գրողներին (վիդեո)

Ժողովուրդ ջան, ես ձեր աջակցության կարիքն ունեմ եւ ձեր աջակցությունն ինձ ոգեւորում է: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջի տակ մեկնաբանություններ գրողներին՝ նրանց բաժանելով մի քանի խմբի: Առաջին խմբում իրեն աջակցողներն են, երկրորդ խմբում, ըստ Շարմազանովի, հայհոյանք ու անեծք գրողներն են: «Ես երբեք հայհոյանքներին ու անեծքին չեմ պատասխանել, որովհետեւ դրանք պլինտուսից ցածր մեկնաբանություններ են: Ընդամենը ասեմ, որ իմ էջում բոլոր հայհոյանքները՝ պետք է հանվեն, որովհետեւ սա զուգարանի պատ չի, սա պաշտոնական էջ է, որտեղ կլինեն քննադատություն, աջակցություն, բայց բոլորը կոռեկտության սահմաններում: Ֆեյքերին էլ ուզում եմ զգուշացնել, որ զգույշ, չվառվեք»,-գրել է Շարմազանովը:

Նրա ներկայացմամբ, երրորդ խումբը այն մարդիկ են, որոնք, մեղմ ասած համամիտ չեն իր քաղաքական գործունեության հետ, նաեւ խիստ քննադատում են իր եւ իր քաղաքական թիմի գործունեությունը, ինչը բնական է եւ ինքը ուշադրությամբ հետեւում է բոլոր գրառումներին:

դիտվել է 19989 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են դատարանների դռները՝ Փաշինյանի հորդորով

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ վաղվա՝ դատարանների ելումուտը փակելու ակցիային

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար