Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Ամենամեծ ձախողումը, ըստ Նիկոլ Փաշինյանի

Պաշտոնական տվյալներով՝ հեղափոխությունից հետո Հայաստանում 37 հազար աշխատատեղ է ստեղծվել, այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ դրանք զրոյից ստեղծված չեն, մի մասն այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել: Պատկերացնո՞ւմ եք թիվը՝ 37 հազար նոր աշխատող է գրանցվել ՀՀ-ում: Եվ մենք այդ քաղաքականությունը շարունակելու ենք: Բայց ես ուզում եմ ասել, որ մեր ընդհանուր խնդիրը երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է, և պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել այդ ուղղութամբ”,- ասաց նա:

Աշխատանքի խրախուսումն, ըստ Փաշինյանի, իրենց քաղաքականության առանցքն է, պետք ամեն ինչ անել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատունակ են, ոչ թե պետք է ակնկալեն, որ որևէ բան ստանան կառավարությունից, այլ կառավարությունից պետք է ստանան իրական հնարավորություններ՝ իրենց աշխատանքի արդյունքները վայելելու:

“Երբ խոսում ենք մարդկանց երջանկության մասին, դրա բաղադրիչներից մեկն այն է, որ մարդն աշխատում է, վարձատրություն է ստանում, և հաճույք է ստանում իր աշխատանքից: Իմ պատկերացմամբ՝ արդյունք չստացող մարդը, ինչքան էլ սոցիալական աջակցութուն ստանա, երջանիկ չէ”,- ասաց նա:

Հարցին, թե վերջին վեց ամիսներին տնտեսության ոլորտում ամենամեծ հաջողությունը որն էր, նա պատասխանեց՝ մնաշնորհների վերացումը, ինչը տասնյակ տարիներ համարվել է տնտեսության զարգացման խոչընդոտը: Երկրորդ հաղթանակը, նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարն է: Երրորդ հաջողությունը ստվերի դեմ պայքարն է:

Տնտեսական ոլորտում ամենամեծ ձախողումը, ըստ Փաշինյանի, այն է, որ հանքարդյունաբերության շուրջ իրականացվող քաղաքականությունը, որը բխում է ՀՀ ազգային շահերից, նեգատիվ ֆոն է ստեղծում ներդրումային միջավայրի համար: Խոշոր ներդրումների հետ կապված մի շարք գործերով քննություն է ընթանում, դա որոշակի լարումներ ու անհանգստություն է առաջացնում տարբեր երկրների ներդրումային միջավայրում՝ և Ռուսատսանում, և Եվրոպայում, և Կանադայում: Նիկոլ Փաշինայնը նշեց, որ Ամուլսարի գործով քրեական գործ է հարուցված, ամենակարևոր հանգրվանը լինելու է ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի կողմից փորձաքննությունը: Պետական բյուջեից միջոցներ չեն խնայվելու, որպեսզի այդ հարցերին լուծումներ տրվեն: Իսկ հացադրումը հստակ է՝ Սևանի և Ջերմուկի ջրերի համար վտանգ կա, թե ոչ: Եթե կա, ըստ Փաշինյանի, այդ նախագիծը պետք է փակվի:

դիտվել է 10265 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...