Երևան
22 / Փետրվար / 2019

Հայրենսիրությունը գեն է և այն կա բոլորիս մեջ

-ժամանակավոր կորցրած Հայոց աշխարհի մի մասը, Արցախ աշխարհը և Հայաստանի Հանրապետությունը միասին վերցրածն է իմ Հայրենիքը,- «Ազգային գույներ» հաղորդաշարում շեշտում է արմատներով տավուշեցի Էդգար Ճաղարյանը:

Խոսելով ավանդական հայկական ընտանիքի իր մոդելի մասին, նշում է՝ «Մաքսիմալ շատ անդամներ՝ հայր մայր, երեխաներ՝ որքան հնարավոր է շատ՝ յուրքանրյուրը իր տեղում, իր բարձունքի վրա»: 

Հնչեցված հարցին՝ Հայրենասիրությունը գեն է, թե՞ դաստիարակություն, ի պատասխան համեմատականներ է տանում հայրենսիրության, գենի և հայեցի դաստիարակության միջև,նկատելով ՝ «Գենը և դաստիարակությունը չի կարելի առանձնացնել: Հայրենսիրությունը գեն է և այդ գենը կա բոլորիս մեջ, դաստիարակությունը այդ գենը հնարավորինս ավելի է զարգացնում: Իմ զավակների մեջ արդեն իսկ ակնհայտ է հայրենսիության գենը և ժամանակի ընթացքում հուսով եմ ավելի կընդգծվի»:

Անդրադառնում է նաև մանկության տարիներին և հիշում ՝ «Այդ տարիներին Արցախյան ճակտամարտներ էր և մեզ համար խաղաղությունը հեքիաթ էր, այժմ ձգտում ենք իրական խաղաղության հասնել»:

Եզրափակելով հարցազրույցը մեջբերում է անում Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» գրքից՝ «Օտար երկիրը միշտ էլ հյուրանոց կմնա, ապրելու համար տուն է հարկավոր» և ավելացնում՝ «Մենք բոլորս, ովքեր մնում ենք այստեղ, պետք է անենք ամեն բան, որ անվերադարձ գնացողը հնարավորինս շուտ հետ դառնա Հայրենիք»:

 

դիտվել է 13957 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն