Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Ոչ թե արտաքսվել էր, այլ կորցրել անձնագիրը. նոր մանրամասներ

ԼՈՒՐԵՐ․com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ՝ «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա 1993 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան դեպքի մասին: Ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին մահացու հարվածել էր Եփրեմյանին:

Մեզ ԱԳՆ-ից տեղեկացրին, որ Ալբերտ Եփրեմյանը Հայաստան պետք է վերադառնար, քանի որ կորցրել էր իր անձնագիրը, այդ է պատճառը նաև, որ օգտագործել էր դեպի Հայաստան վերադարձի վկայական:

Նշենք, որ խոսվում էր ՀՀ քաղաքացու՝ Իսպանիայից արտաքսման մասին, սակայն վերադարձի վկայականի օգտագործումը տրվում է տարբեր պայմաններում և չնայած ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե 25-ամյա տղամարդը Իսպանիայից արտաքսվել էր հայրենիք՝ ՀՀ ԱԳՆ-ից փոխանցեցին, որ արտաքսման հարց չի եղել։

«Իսպանիայում ՀՀ դեսպանությունից ստացված տվյալներով Ալբերտ Եփրեմյանը վկայականով է եկել, քանի որ անձնագիրը կորցրել էր»,- հայտնեցին ԱԳՆ լրատվության բաժնից։

ԱԳՆ լրատվության բաժնից նաև հաղորդեցին, որ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները դեռևս պարզ չեն։

Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տարածել է հաղորդագրություն, որ հետաքննական աշխատանքներ են տարվում՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները:

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի բացակայության դեպքում օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

դիտվել է 83532 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...