Երևան
24 / Մայիս / 2019

Լենա Նազարյանը Հայկ Բաբուխանյանին ներկայացրեց յուրացումների փաստաթղթերի փաթեթը

Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը անհիմն է որակում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դիտարկումը, թե իբր կառավարությունը չի բացահայտում կոռուպցիոն գործարքները, բյուջեն չի համալրում գողացված գումարներով: Որպես ապացույց՝ Նազարյանը խորհրդարանում Բաբուխանյանին հանձնեց յուրացումների և չարաշահումների փաստաթղթերի փաթեթը:

«Ուզում եմ անդրադառնալ Հայկ Բաբուխանյանի հայտարարությանը, թե կառավարությունը չի բացահայտում կոռուպցիոն գործարքները, բյուջեն չի համալրվում նախկին իշխանության կողմից գողացված գումարներով: Ես ուզում եմ ներկայացնել ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի, ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության կողմից բացահայտված վերջին ամիսների նյութերը: 170 հայտարարություն են տարածել այս մարմինները, որոնք հստակ բացահայտում են չարաշահումների, յուրացումների մասին տեղեկությունները: Այս գումարները, որոնք քննությամբ կպարզվեն, թե ինչպես են հայտնվել տարբեր պաշտոնյաների գրպաններում, կվերադարձվեն պետական բյուջե»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց Նազարյանը:

Նա նշեց՝ Հայկ Բաբուխանյանի հայտարարությունն անհիմն է: «Եվ ես այս փաթեթը Բաբուխանյանին ներկայացնում եմ ուսումնասիրության համար, որ այս ամբիոնից չհնչեն անտեղի հայտարարություններ կառավարության մասին»,- եզրափակեց Նազարյանը:

դիտվել է 7648 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Մահացել է Նազենի Հովհաննիսյանի հայրը

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ դավադիրների և հող հանձնողների հայտարարության մասին

10 հայ հայտնիներ, ովքեր իրենց իրական տարիքից մեծ են երևում

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար