Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

«Հպարտ քաղաքացիների» արտաքին պարտքը կաճի. փակվողն ո՞վ է լինելու

ՀՀ-ի` Ասիական զարգացման բանկից վարկ վերցնելու հարցն այսօր քննարկվեց ԱԺ-ում: Ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ խոսքը 50 մլն ԱՄՆ դոլարի մասին է: Հայրապետյանը անգամ չփորձեց ժխտել, որ դրանով ավելանալու է ՀՀ արտաքին պարտքը, հակառակ նոր իշխանությունների խոստումներին, որ այլևս դրսից փող չենք մուրալու և որ նոր իշխանությունները չեն շարունակի նախորդների այն քաղաքականությունը, որը ժամանակին հենց իրենց կողմից խստորեն քննադատվում էր: Սակայն իրականությունն այլ է: Դեռևս անցած շաբաթ խորհրդարանում հայտարարվեց, որ 2019 թ-ին կառավարության պարտքը կաճի 466 միլիոն դոլարով և կկազմի 6 միլիարդ 953 միլիոն դրամ։

Եվ այստեղ, թերևս, ամենակարևոր հարցը նրանում է, թե ինչ նպատակով է կառավարությունը որոշել նոր վարկ վերցնել, ինչ ծրագիր է դա, որ այդքան կարևոր է երկրի տնտեսության զարգացման համար և ամենակարևոր հարցը՝ իսկ ինչո՞ւ օլիգարխներին «թափ տված», միլիարդների հասնող գումարները ստվերից դուրս բերած կառավարության ձեռը փող չկա և ստիպված է հակառակ իր կամքի խախտել ժամանակին իր իսկ տված խոստումները: Եթե 50 միլիոն հավելյալ գումարի կարիք կառավարությունը զգար քաղաքացիների կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը բարձրացնելուց հետո, գուցե հասարակությունն էլ ըմբռնումով մոտենար, սակայն այսօր անգամ նոր իշխանությունների ամենամոլի պաշտպանները ստիպված են փաստել՝ ստվերից դուրս բերված և օլիգարխներից հետ բերված գումարի առյուծի բաժինը այդպես էլ չի մտել պետական բյուջե, իսկ եթե անգամ մտել է՝ ոչ այն քանակով, ինչպես որ մեզ փորձում են հրամցնել:

Քանի որ երկրում այդպես էլ չգրանցվեց խոստացված ներդրումային «բումը» իսկ տնտեսական թռիչքը դեռևս հասկանալի չէ՝ դեպի վեր է, թե հակառակ ուղղությամբ, դժվար է նաև նշել այն ուղիները և միջոցները, որոնցով կառավարությունը պատրաստվում է փակել չնախատեսված կերպով աճող արտաքին պետական պարտքը: Միգուցե նորերն էլ են որոշել շարժվել հին իշխանությանը բնորոշ մտածելակերպով, համարելով, որ միևնույն է փակողը իրենք չեն՝ կարելի է հանգիստ վերցնել, իսկ սերունդները մի ճար կգտնեն…

https://lurer.com/?p=304917&l=am 

դիտվել է 4440 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...