Երևան
20 / Մայիս / 2019

Ի՞նչ գնով է փակվել գործը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:


Ըստ քրեական գործի նյութերի՝ Արմեն Ավետիսյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով կառուցել էր Հաղթանակ զբոսայգում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:

ԱԱԾ հաղորդագրությունից մեկուկես ամիս անց այս գործից որեւէ նորություն չկա: Ավելին՝ Ավետիսյանը ամեն տեղ հայտարարում է, որ այդպիսի քրգործ այլեւս գոյություն չունի, իրեն հաջողվել է փակել այդ գործը: Բնականաբար, մեծ գումարների միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18495 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են դատարանների դռները՝ Փաշինյանի հորդորով

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ վաղվա՝ դատարանների ելումուտը փակելու ակցիային

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար