Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Դեկտեմբեր ամիսը փող, երջանկություն և ուրախություն կբերի հորոսկոպի այս 3 նշաններին

Աստղաբանների կարծիքով դեկտեմբեր ամիսն առավել հաջողակ կլինի հորոսկոպի երեք նշանների համար։ Ահա, թե որոնց։

Երկվորյակ

Վերջապես ձեր հոգին ու մարմինն ամբողջությամբ ներդաշնակության մեջ կլինեն, ինչի շնորհիվ մեկ օր անգամ ձեր տրամադրությունը չի ընկնի։ Խորապես կզգաք այն կապը, որ կա ձեր ներքին և արտաքին աշխարների միջև։ Առաջիկա ամսվա ընթացքում ձեր մասին շատ բան կսովորեք, բազմաթիվ բացահայտումներ կանեք։

Այծեղջյուրներ

Այծեղջյուրներ, այս ամիսն այնքան արագ կանցնի ձեզ համար, որ չեք էլ նկատի։ Պատճառն այն է, որ մայիսին ոչ մի դժվարություն չեք ունենա, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ցանկանում եք։ Անգամ աշխատանքի վայրում ամենը ձեր ուզածով կլինի։ Կարծես՝ դեկտեմբերը ձեր արձակուրդային ամիսը լինի․ կարող եք մի լավ հանգստանալ և ուրախանալ։

Ցուլ

Փառք ու հարստություն․ ահա, թե ինչ է սպասվում ձեզ։ Ո՞վ չգիտի, թե որքան փառասեր եք դուք և թե որքան եք ցանկանում լինել ուշադրության կենտրոնում․ այս ամսվա ընթացքում վերջապես կկատարվեն ձեր երազանքները։ Դժվար է ասել, թե ինչպես կամ ինչ եղանակով, բայց վստահ եղեք՝ գումարի կարիք էլ չեք ունենա։ Պարզապես կվայելեք ձեր հաջողակ ամիսը՝ դեկտեմբերը։

 

դիտվել է 53424 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...