Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

ՀՀԿ-ն գաղտնի հավաք է անցկացնելու․ Հայտնի է դարձել որտեղ

Hrapark.am-ը գրում է․ Մենք տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ն ասյօր միջոցառումներ է պլանավորում անցկացնել, որով ազդարարելու են քարոզարշավի մեկնարկը, սակայն ամեն գնով գաղտնի էին պահում։ Չէին ուզում լրագրողներն իմանային, որ չգային ու «հարամ չանեին»։

«Միամիտ» ՀՀԿ-ականները թերևս մոռացել են, որ մախաթը պարկում չես պահի, և, վերջապես, այլևս հին մեթոդները չեն խրախուսվում, երբ ժողովրդից թաքուն հավաքվում էին Ծաղկաձորում կամ որևէ օլիգարխի ամառանոցում և «հանուն երկրի» որոշումներ կայացնում։


Hraparak.am-ը պարզեց, որ վաղը երեկոյան ՀՀԿ-ականները կհավաքվեն «Դվին» հյուրանոցում, որտեղ մեծ փարթի կանեն՝ խմելով ընտրություններում իրենց հաջողության կենացը։ Հավաքույթը բազմամարդ է լինելու, ընդլայնված կազմով, կլինեն ինչպես ՀՀԿ-ականներ, այնպես էլ ոչ կուսակցականներ, բայց իրենց թիմի մասը համարվող անձինք, ռեյտինգային թեկնածուներ։

Այս հավաքույթով էլ կտան ՀՀԿ-ի քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, որը, սակայն, չեն լուսաբանի։ Իսկ մինչ այդ, ժամը 13:00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՀՀԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը կներկայացնեն ՀՀԿ նախընտրական ծրագիրը։

դիտվել է 17541 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը