Երևան
13 / Դեկտեմբեր / 2018

Այդքան կտրուկ Փաշինյանը չէր եղել. Արցախում կանխվեց վտանգավորը

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին չափազանց կոշտ է արձագանքել վերջին օրերին հանրության ուշադրությանն արժանացած մի խնդրի՝ Արցախի տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, որոնք առնչվում են Հայաստանում տեղի ունեցող նախընտրական զարգացումներին եւ դրա ընթացքում Իմ քայլը դաշինքի ներկայացուցիչների որոշ հայտարարություններին:

Ավելի կոնկրետ, խոսքը Սասուն Միքայելյանի աղմկոտ հայտարարության առիթով առաջացած իրավիճակի մասին է: Հայտարարությունը գործնականում ուշադիր լսելուց կամ ընթերցելուց հետո չէր տա «դավադրապաշտական» աղմուկի պատճառ, բայց քանի որ կա բոլորովին այլ նպատակ, որը կապված է ոչ թե Հայաստանի եւ Արցախի անվտանգության, այլ խորհրդարանում մի քանի մանդատ ունենալու հետ, Միքայելյանի հայտարարությունն անմիջապես օգտագործվեց շահարկման համար:

Թեեւ այդ կապակցությամբ եղավ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը, այդուհանդերձ հայտարարությունները, այդ թվում Արցախի պաշտոնական որոշ շրջանակներից, շարունակվեցին:

Դա թերեւս Փաշինյանին տվեց եզրակացության հիմք, որ ՀՀԿ ցուցակից բխող շահարկումներին Արցախից եկող այսպես ասած անուղղակի աջակցություն հայտարարությունները կարող են լինել ոչ թե պարզապես անկեղծ մոլորության կամ թյուրըմբռնման, այլ հենց կազմակերպված արշավի մաս:

Որովհետեւ, ի վերջո տարօրինակ է, երբ վարչապետի պարզ բացատրությունները հաշվի չեն առնվում այնքան, որքան տուրք է տրվում չփաստարկված տեղեկատվական մանիպուլյացիա-հայտարարություններին:

Իսկ այդ իրավիճակը արդեն անմիջական սպառնալիք է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, ներքին ու արտաքին մի շարք ասպեկտներով:

Lragir.am 

Նիկոլ Փաշինյանի կոշտ հորդորը Արցախի նախագահ Բակո Սահակյանին պարունակում էր այդ սպառնալիքի գեներացիան կանխելու նպատակ:

Ընդ որում, իրավիճակն իր տարբեր աստիճանի դրսեւերումներով առկա է վաղուց եւ խնդիրը տարբեր հոդվածներում առիթ եմ ունեցել դիտարկել դեռեւս ամիսներ առաջ, թավշյա հեղափոխության սկզբնական շրջանում Արցախի նախագահի աշխատակազմի որոշ պաշտոնյաների պահվածքի առնչությամբ՝ Ինչ հարց է լուծում տագնապը. Բակո Սահակյանը մի ձեռքով աջակցում է, իսկ ինչ է անում մյուսով:

Փաստորեն, խնդիրը շարունակում է մնալ եւ ծավալվել, ունենալ նոր դրսեւորումներ: Դա այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանը մայիսից ի վեր պարբերաբար իր հստակ աջակցությունն է հայտնել Արցախի իշխանությանը, եւ պարբերաբար հստակ ու համբերատար բացատրություն տվել տարածվող այն մտահոգությունների կապակցությամբ, թե կարող են որեւէ «դավադիր» քայլեր լինել Արցախի հարցում:

Ահա այդ պայմաններում, Արցախի առանձին պաշտոնյաների շարունակվող տարօրինակ վարքագիծը անշուշտ առաջացնում է ոչ միայն կոշտ հակադարձի, այլ նաեւ պարզաբանման անհրաժեշտություն, ինչը Նիկոլ Փաշինյանը պատրաստում է անել նախագահ Սահակյանի հետ խորհրդարանի ընտրությունից հետո:

Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանը: Արդյոք Արցախի իշխանության որոշ շրջանակներ այլեւս հաշվի չեն առնում նրան, կամ պարզապես հարվածի տակ են դնում Սահակյանին այդ որոշման համար, քանի որ նրա հետ էին կապում իրենց իշխանական դիրքերն Արցախում:

Բոլոր դեպքերում, այստեղ հիմնարար վտանգներից մեկն այն է, որ Արցախի իշխանության առանձին պաշտոնյաների վարքագիծը կարող է դառնալ հանրությունների մակարդակով փոխադարձ չհասկացվածության կամ թյուրըմբռնման պատճառ, կամ առիթ դառնալ այդպիսի իրավիճակով շահագրգռված նախորդ իշխող համակարգի եւ մի շարք այլ ուժերի հավելյալ հնարավորությունների համար:

Առավել եւս, որ այս ամիսների ընթացքում հնչել են հայտարարություններ, թե Արցախը հակահեղափոխության օջախ է:

Արցախը իրականում հակահեղափոխության օջախ չէ, այն պարզ պատճառով, որ առանձին պաշտոնյաները Արցախ չեն: Արցախը արցախցիներն են, Արցախի հանրությունը, որի գերակշռող մեծամասնությունն ակնհայտորեն եղել է Հայաստանում վերափոխումների գործընթացի աջակից: Ավելին, առանձին պաշտոնյաների ջանքը՝ եթե դա պարզապես թյուրըմբռնում չէ, այլ իսկապես պլանավորված եւ ուղղորդված վարքագիծ, ուղղված է թերեւս հենց հանրության մոտեցումները փոխելուն, հանրության շրջանում Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ անվստահություն առաջացնելուն:

դիտվել է 71700 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...