Երևան
22 / Մայիս / 2019

Ինչ ցույց տվեց «մեծ բանավեճը»

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին դեմքերի «մեծ բանավեճը» շարունակվեց շուրջ 3 ժամ և 30 րոպե: Թեմաներն առնչվում էին Արցախի ու անվտանգության խնդիրներին, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացման խնդիրներին, սահմանադրական փոփոխություններին, պետական կառավարման կառուցվածքին եւ այլն:

Նման ձեւաչափով դա առաջին բանավեճն էր, եւ պետք է ասել, որ այն ծառայեց նպատակին եւ կարող է կողմնորոշելու նյութ տալ այն ընտրողներին, ովքեր ցանկանում են քվեարկել՝ առաջնորդվելով քաղաքական ուժերի ներկայացրած գաղափարներով ու լուծումներով:


Պետք է ասել, որ այդ նյութը խիստ աղքատիկ էր, իսկ քաղաքական ուժերի ներկայացրած պատկերացումները՝ բավական նեղ ու երբեմն անհեթեթ: Դա կարելի էր կապել գուցե բանավեճի ձեւաչափի հետ, երբ մասնակիցները շատ ժամանակ չունեին, կամ կապել նախընտրական տրամաբանության հետ, որի ժամանակ «թույլատրելի» են պոպուլիզմն ու դեմագոգիան:

Մյուս կողմից, եթե քաղաքական ուժը ունի մշակված հստակ ծրագրեր եւ հստակ պատկերացումներ, երկու րոպեն էլ բավական է այն ներկայացնելու համար: Եվ օրինակը նորաստեղծ Քաղաքացու որոշում կուսակցության առաջին համարն էր, ով թե հարցադրումների, թե տարբեր խնդիրների վերաբերյալ ներկայացնում էր ծրագրային մոտեցումներ:

Իսկ մյուսներն իրենց տարերքի մեջ էին:

Օրինաց երկրի առաջնորդը շարունակում է իր դեմագոգիան ու գոռգոռոցը, տարիներ շարունակ կրկնելով նույն մոտեցումները: Երեկ նույնիսկ տպավորություն էր, որ ապրիլից այս կողմ ժամանակահատվածը ՕԵԿ-ը բաց է թողել:

Դաշնակցությունն ակնհայտորեն դիսկոմֆորտի մեջ է, քանի որ այս անգամ իրեն խորհրդարան «տանող» չկա, եւ դա հստակ երեւաց ցուցակի առաջին համարի ելույթներից:

ՀՀԿ-ի մասին խոսելն ավելորդ է՝ դրա ցուցակի առաջին համարը պարզապես մատնեց ՀՀԿ-ի հոգեվարքը իրենց սգո պաստառների կատարյալ ներդաշնակության մեջ:

ԲՀԿ-ն շարունակում է կրկեսը «ջանսաղության» իր հայեցակարգով, իսկ դրա առաջին համարի ելույթները երեկ կարգին զվարճացրին հեռուստադիտողներին:

Սասնա ծռերը չեն կարողանում դուրս գալ մարգինալության վիճակից, դրա առաջին համարի անժպիտ ու անըմբռնելի մտքերը ավելի խորացրին այդ վիճակը:

Լուսավոր Հայաստանը փորձում է մարդկանց համոզել, թե ինչու պետք է ընտրեն իրենց, վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցածը վերագրելով իրեն:

Ազատական դաշտի մյուս ներկայացուցչի՝ Մենք դաշինքի մասին բավական դժվար է ինչ որ բան ասել: Այս դաշտը մնում է ազատ, եւ այս երկու կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողանում «լցնել» այն:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ եւ Ազգային առաջընթաց կուսակցությունների առաջին համարները բավական համակրելի մարդիկ են եւ որոշ հարցերում հետաքրքիր բաներ էին ասում:

Ինչ վերաբերվում է Իմ քայլը դաշինքին, այն իշխող ուժ է՝ դրանից բխող օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով:

Թավշյա հեղափոխությունը յուրահատուկ իրավիճակ է առաջացրել քաղաքական դաշտում: Եթե հակիրճ բնութագրենք իրավիճակը, ապա ապրիլյան եւ հետագա իրադարձությունները քաղաքական-գաղափարական սնանկացման եզրին են դրել քաղաքական ուժերին, եւ այստեղից էլ գալիս է նրանց անհամարժեքությունը: Արդյոք դա հաղթահարելի է՝ դժվար է հավատալ:

Lragir.am 

դիտվել է 49922 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հայ հայտնի զույգեր, ովքեր կամուսնանան այս տարի

Տեսանյութ. Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին

Ինչ անակնկալ է մատուցել Մարինկա Խաչատրյանը սիրելիի 25 ամյակին

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար