Երևան
24 / Մարտ / 2019

Սասուն Միքայելյանին ցանկացել են սպանել․ Մանրամասներ

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր Սասուն Միքայելյանին և նրա աղմկահարույց հայտարարությանը...


Հիշեցնենք, որ քարոզարշավի ելույթներից մեկի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ ապրիլյան հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը...

ժամեր անց Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, նշեց, որ դա եղել է սխալ ձևակերպում. « Բանը հասել է նրան, որ որոշ Հանրապետականներ՝ շուշանպետրոսյանա-արմենաշոտյան, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից...

Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա: Դուք էդ ումից եք պաշտպանում»...

Դավիթ Շահնազարյանը, սակայն մի քանի հարց ունի , Սասուն Միքայելյանին. «Ներկայիս իշխանությունների համար Արցախի խորհրդանիշը Սասուն Միքայելյանի մարմնում եղած մետաղի քաշն էր...

Մի ատրիբուտ էլ ունեին իրենց խորհրդանիշ, որի մասին առայժմ չեմ խոսի...

Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը և ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի...


Ես չեմ պատասխանելու...

Թող այդ հանգամանքները ինքը մի հատ պատմի, կարող է ասում է՝ ես տեղեկություններ չունեմ: Այստեղ երկրորդ հարցն էլ կա՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը...


Ասեմ, որ այդ դիրքերը զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, որովհետև բաց էր թշնամու ճանապարհը՝ մինչև Քարվաճառի խորքերը...

Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը հետ վերադարձնելու մարտական գործողությունները, որը իրականացնում էր ԼՂ ինքնապաշտպանության բանակի Ասկերանի գունդը, նրան կցված էին մի քանի այլ ստորաբաժանումներ...

Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, այդ գնդի գումարտակներից մեկի հրամանատարը՝ Արշավիր Ղարամյանը...

Սասուն Միքայելյանը ի պատասխան այս մեղադրանքներին նոր ու սենսացիոն հայտարարություն արեց, որը շատ փակագծեր բացեց․․․

Մանրամասները ստորև տեսանյութում՝

դիտվել է 97999 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել». Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին ...

Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ձեռքով գետնի աղբն է հավաքում. ՈՒՂԻՂ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...