Երևան
22 / Փետրվար / 2019

Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս

Էլմիրա Սիմիջյանը գրում է․ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին դեմքերի «մեծ բանավեճը» շարունակվեց շուրջ 3 ժամ և 30 րոպե․․․

Թեմաներն առնչվում էին Արցախի ու անվտանգության խնդիրներին, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացման խնդիրներին, սահմանադրական փոփոխություններին, պետական կառավարման կառուցվածքին եւ այլն․․․

Նման ձեւաչափով դա առաջին բանավեճն էր, եւ պետք է ասել, որ այն ծառայեց նպատակին եւ կարող է կողմնորոշելու նյութ տալ այն ընտրողներին, ովքեր ցանկանում են քվեարկել՝ առաջնորդվելով քաղաքական ուժերի ներկայացրած գաղափարներով ու լուծումներով․․․

Բանավեճը սրվեց նաև այն ժամանա, երբ Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին․․․

Մարուքյանը մասնավորապպես ասաց․ Պարոն Ծառուկյանը մի քանի անգամ նշել է, որ իրեն պաշտոն պետք չէ, և որ ինքն ինչ անում՝ ժողովրդի համար է անում․․․

Ծառուկյանը փակել է իր քաղաքական էջը, և վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Ելք դաշինքը շատ լուրջ պատրաստվել էր ընտրություններին և շատ մեծ ձայներ կարող էր տանել․․․․

Բայց Ծառուկյանի վերադարձով դա չստացվեց, և էղավ երկրորդ քաղաքական միավորը՝ Ծառուկյան դաշինք․․․


Մարուքյանը նաև ասաց, որ Ծառուկյան դաշինքը 2000-ականներից գրեթե միշտ էղել է երկրորդ քաղաքական միավորը և գրեթե ոչինչ չի արել, չի փոխել: Խոսեց՝ Ծառուկյանի բիզնեսից, և նրա մասին, որ այժմ բիզնեսը պաշտպանելու համար կարիք չկա մտնել քաղաքականություն․․․․

Լուսավոր Հայաստանի առաջնորդը հետաքրքրվեց թե այդ դեպքում, որն է Ծառուկյանի՝ քաղաքականություն մտնելու մոտիվացիան․․․

Գագիկ Ծառուկյանը կտրուկ արձագանք տվեց՝ Մարուքյանին համարելով հովանավորյալներիկողմից ներկայացվող անձ․․․․

Բանավեճից հետո, Ծառուկյանը և Մարուքյանը առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ ԲՀԿ ղեկավարը հանդիմանել է Էդմոն Մարուքյանին՝ վերջինիս մեղադրանքների համար․․․

Ծառուկյանը հանդմանել է Մարուքյանին, քանի որ ըստ նրա՝ բանավեճի ժամանակ սև քարոզչություն էր տարվում ԲՀԿ-ի դեմ։ Թե որքանով են հավաստի այս լուրերը, կպարզվի առաջիկայում

դիտվել է 73480 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն