Երևան
13 / Դեկտեմբեր / 2018

Խայտառակ բացահայտում՝ Դավիթ Շահնազարյանի և նրա որդու մասին

Հրապարակը գրում է.Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի եւ նրա որդու դեմ…

Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝

Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին փաստեր, որոնք պետք է վկայեին, որ Դավիթ Շահնազարյանը եւ նրա ընտանիքի անդամները հետապնդումների են ենթարկվում Սերժ Սարգսյանի իշխանության կողմից…

Հիմա նոր իշխանությունն ուզում է գրություն ուղարկել ԱՄՆ Սիեթլ քաղաքի էմիգրացիոն ծառայություններին, որտեղ արդեն մի քանի տարի բնակվում է Շահնազարյանի որդին…

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները, սակայն, բարդ խնդրի առջև են կանգնած՝ ինչպիսի ձեւակերպումներ տալ, որ մի կողմից հիմնավորվի, որ Դավիթ Շահնազարյանը քաղհալածյալ չի եղել,դրա ապացույցն էլ այսօր նրա՝ ՀՀԿ ցուցակում հանգրվանելն է, մյուս կողմից՝ չարդարացնեն նախորդ իշխանություններին՝ փաստելով, որ նրանք քաղաքական հետապնդումներ չեն իրականացրել…

Դավիթ Շահնազարյանը երեկ չցանկացավ մեր հարցերին պատասխանել, թեպետ ասացինք, որ որդու հետ է կապված, հարցրինք նաեւ՝ որդին ԱՄՆ-ո՞ւմ է, ապաստա՞ն է խնդրել..

Նա կրկնեց, որ ինքը լրագրողներին խոստացել է, որ որեւէ մեկի հետ չի զրուցելու…

դիտվել է 107807 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...