Երևան
20 / Ապրիլ / 2019

Ո՞ր ուժերը կհայտնվեն ԱԺ-ում

«Հիմա, քանի որ ընդդիմությունը եկել է իշխանության, իշխանությունն էլ դարձել է ընդդիմություն՝ քաղաքական դաշտում խառնաշփոթ է ստեղծվել: Բոլոր դեպքերում՝ քաղաքական ուժերը հաշտվել են, որ «Իմ քայլը» դառնալու է ԱԺ հիմնական քաղաքական ուժը, մնում է տեսնել, թե ո՞վ կլինի լավագույն ընդդիմադիր կուսակցությունը: Բոլորը խոսք են տալիս, որ կլինեն կառուցողական ընդդիմություն, կօգնեն իշխանությանը ճիշտ լուծել խնդիրները: Ցանկացած մենիշխանություն ժամանակի ընթացքում այլասերվում է, որովհետև կողքին զսպող ուժ չի լինում: Դրա համար հեղինակավոր ընդդիմություն ունենալը կարևոր է: Մեզ պետք չէ մեջքը ծռած ընդդիմություն: Երբ նայում ենք երկրորդ, երրորդ տեղերի հավակնորդներին՝ պարզ է, որ այստեղ կապ ունեն դեմքերը, որովհետև շատերը ծրագրերի մեջ չեն խորանալու, նայելու են դեմքերին: Այս տեղերի համար կարող են հավակնել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Մենք»-ը, հնարավոր է՝ նաև «Լուսավոր Հայաստանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:


Սոցիոլոգն ասում է՝ իրենց կանխատեսումներով՝ ՀՀ քաղաքացիների 60 տոկոսն էլ որ գնա ու մասնակցի ընտրություններին՝ լավ կլինի, որովհետև այդ օրն անձրև է գալու, կարող է շատերը տնից դուրս չգան, մեկ էլ տեսար՝ անձրևանոց չունեցան…

168.am-ի հարցին՝ 1-ին ու 2-3-րդ տեղերի նման բաշխումը ո՞ր ժամանակամիջոցում, ո՞ր օրը կատարած սոցիոլոգիական հարցումներն են ցույց տվել, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.

«Հարցումներն արվել են դեկտեմբերի սկզբին: 2-3 հարցումների ժամանակ տարբեր մարզերում եղել եմ խորհրդական, հուշել եմ՝ ոնց հարցումներն անցկացնեն: Ուղղակի, քանի որ տվյալներն իմը չեն, հրապարակման ենթակա չեն»:

Մեր հաջորդ հարցին՝ քանի որ մասնակցել եք հարցումներին, ինչպիսի՞ն է եղել 11 ուժերի վերաբերյալ հասարակության կարծիքը՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.


«Մի մասը կարծում է, որ որևէ բան կփոխվի: Նրանք գործազուրկներն են, ֆինանսական ծայրահեղ վիճակում գտնվողները: Հեղափոխությունը ստեղծեց նոր ընդդիմություն. դա պաշտոնազուրկների դաշտն է: 510 համայնքներում ունեինք ՀՀԿ-ի կողմից նշանակված գյուղապետ, քաղաքապետ, ովքեր պաշտոնանկ են արվել: Նրանք ունեն հարազատներ, և այլն: Կարող է մի մասն առնետի նման թռնի, մի մասն էլ կարող է մնա: Եվ, երբ ՀՀԿ-ն ասում է՝ մեր ընտրողներն ունենք, երևի դրա համար հիմքեր գոյություն ունեն»:

Անի Կարապետյան

դիտվել է 96446 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տակ

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին եթերի մասին

Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով