Երևան
24 / Օգոստոս / 2019

11 քաղաքական ուժերի առաջին դեմքերից ո՞ր մեկն ավելի շատ հոգեբանի կարիք ուներ. քաղաքագետի կարծիքը

Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

«Բանավեճը շատ լավ էր կազմակերպված, իրենց առջև դրված խնդիրը կազմակերպիչները լուծել էին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ոչ: Երկու րոպեում փորձելու էին բացատրել, թե ինչո՞ւ հենց իրենց պետք է ընտրեն: Բայց բանավեճը նայելիս լսում էիր, թե ինչո՞ւ մյուսին չի կարելի քվեարկել, բայց չէիր հասկանում՝ ինչո՞ւ իրեն պետք է քվեարկեն:Թեկնածուները խոսում էին ընդհանուրի մասին: Շատ քաղաքական ուժեր կային, որ ասում էինք՝ 100 տոկոսով կանցնեն, բայց երբ բանավեճի ժամանակ լսեցի լիդերներին, հասկացա, որ նույնիսկ բանավեճի մասնակցելով՝ շատ ավելի վնաս կարող են տալ իրենց 7-օրյա քարոզարշավին: Պատրաստված չէին եկել:

Ավելին՝ պետք է աշխատեին հոգեբանների հետ, որովհետև շատ դեպքերում, երբ սկսում ես զայրանալ, գոռգոռալ, քո դեմ է աշխատում: Հոգեբանները կասեին, թե ինչպե՞ս է պետք պահել նման իրավիճակներում: Տեսանք, որ նրանց հետ իմիջմեյքերներ, տեքստեր գրողներ, ստրատեգներ չեն աշխատել: Նրանք անգամ չգիտեին, թե ի՞նչ է նշանակում՝ քննադատություն: Մտածում են, որ, եթե մի կուսակցության մասին վատ ես խոսում, դա քննադատություն է: Այդպես չէ: Քննադատությունը խնդիրներ է լուծում, նույնպես մշակվում է մասնագետների կողմից:


Օրինակ՝ ինչո՞ւ ես քննադատում այս ուժի ներկայացուցչին, ի՞նչ խնդիր ես լուծում: Շատ դեպքերում մենք բազար էինք տեսնում: Բանավեճն արտասահմանում տոկոսներ է ավելացնում: Կան ուժեր, որոնց համար երկու տոկոսը դառնում է անցողիկ»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

168.am-ի հարցին՝ 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերից ո՞ր մեկն ավելի շատ հոգեբանի կարիք ուներ, Արմեն Բադալյանը պատասխանեց.

«Անուններ չէի ցանկանա տալ, բայց հոգեբանը վատ չէ, կարևորը՝ հոգեբույժ չլինի: Բայց հոգեբանի գործոնը ճիշտ է, մարդկանց հետ անհրաժեշտ է աշխատել, որպեսզի կարողանան ճիշտ պահվածք դրսևորել»:

Արմեն Բադալյանի խոսքով՝ շատերն են նկատել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ հուզմունքից դողացող ձեռքերը:

«Դա բացասական է ազդելու, պետք էր հոգեբանի հետ աշխատել՝ չնայած փորձառու քաղաքական գործիչ է»,- նկատեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:

 

դիտվել է 45193 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին