Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Նոր սկանդալ ԵՏՄ նիստում

ՀԱՊԿ Աստանայի սկանդալային հավաքից հետո, երբ Ղազախստանն ու Բելառուսը ցանկանում էին գլխավոր քարտուղար նշանակել Բելառուսի ներկայացուցչին եւ կարգավիճակ տալ Ադրբեջանին, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշեցին հետաձգել հարցը եւ դրան անդրադառնալ Սանկտ Պետերբուրգում: Սակայն վերջին պահին հայտարարվեց, որ ՀԱՊԿ վեհաժողով Սանկտ Պետերբուրգում որոշվել է չանել, գլխավոր քարտուղարի հարցը աշխատանքային հարցով լուծելու համար:

Այս մասին հայտնի դարձավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո: Այս հարցում հայ-ռուսական «փոխհրաձգություն» տեղի ունեցավ. Հայկական կողմն ասում էր, թե Պուտինն է առաջարկել հետաձգել ՀԱՊԿ նիստը, իսկ ռուսական կողմը պնդում է, թե նման խնդրանքով Հայաստանի ղեկավարությունն է դիմել իրենց:


Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԵՏՄ եւ ԱՊՀ ղեկավարների հավաքները, եւ պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում չկա տեղեկություն, որ տեղի է ունեցել ՀԱՊԿ նիստ: Սակայն Բելառուսի նախագահ Լուկաշենկոն լրագրողներին ասել է, թե «Մենք գրեթե անսպասելիորեն անցկացրինք ՀԱՊԿ նիստ և մեծ հաշվով որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»: Երբ լրագրողները խնդրել են մանրամասնել, «Ինչպես Նորսուլթան Նազարբաևն էր ասել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։ Բայց մենք պայմանավորվեցինք նաև այն կարգի մասին, թե ինչպես կլինի այս նշանակումը»:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է, թե Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ նիստ, եւ որոշվել է գլխավոր քարտուղարի հարցը: Միեւնույն ժամանակ, Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե`ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»:

Այսպիսով, Բելառուսն ու Ղազախստանը շարունակում են իրենց խաղը, այդ թվում Ադրբեջանի ուղղությամբ, միեւնույն ժամանակ, հակասություններ կան կողմերի պաշտոնական հաղորդագրությունների միջեւ, ինչը վկայում է եվրասիական բլոկներում լուրջ վերադասավորումների մասին:

 

Lragir.am 

դիտվել է 40228 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...